• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:22, 30 Հունվար 2018

Սիրիայի 3 շրջան այս պահին գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ

Սիրիայի 3 շրջան այս պահին գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ

Թուրքիայի Դենիզլի նահանգի Մերքեզեֆենդի շրջանում տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովը, որին մասնակցել է նաև երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:

Ինչպես  տեղեկացնում է թուրքական «Alevinet» լրատվական կայքը, թուրք պաշտոնյան հայտարարել է, որ այս պահին Թուրքիան վերահսկում է Սիրիայի Ազեզ, Ջերաբլուս և Մարել շրջանները:

«Ես որպես ներքին գործերի նախարար հայտարարում եմ, որ Ազեզում, Ջերաբլուսում, Մարելում մեր կողմից նշանակվել են ոստիկանապետեր, գավառապետներ և ժանդարմերիայի հրամանատարներ»:

Թուրք պաշտոնյան նաև մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին և վերջինիս մեղադրել Սիրիայի քրդերին աջակցելու մեջ: Նա պնդել է, որ հիմա Սիրիայում քաոս է տիրում, դա ԱՄՆ-ի մեղքն է:

«Այսօր ԱՄՆ-ն Սիրիայում ահաբեկչական կազմակերպություններին իր հովանու տակ է առել: «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և «Ժողովրդավարական միություն կուսակցությունը» (ԺՄԿ-PYD) ԱՄՆ-ի հովանու տակ են: Հինգ հազար բեռնատարների միջոցով զենք է ուղարկվում, հարյուրավոր բեռնատար ինքնաթիռներ ուղարկվում են Սիրիա: Դրանով հող է նախապատրաստվում այդ տարածաշրջանում քաոս ստեղծելու համար»,-ասել է Սոյլուն:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}