• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական12:31, 30 Հունվար 2018

Թուրք բժիշկների միության 8 անդամներ ձերբակալվել են Աֆրինի գործողությունները քննադատելու պատճառով

Թուրք բժիշկների միության 8 անդամներ ձերբակալվել են Աֆրինի գործողությունները քննադատելու պատճառով

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայցի հիման վրա հետաքննություն է սկսել Թուրք բժիշկների միության (TTB) դեմ։ Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝  հետաքննության շրջանակներում պահանջ է ներկայացվել դադարեցնել միության կենտրոնական խորհրդի գործունեությունը, որի անդամները հանդես էին եկել թուրքական զինուժի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողությունների դեմ։

Միության 11 անդամները մեղադրվել են «հանրության շրջանում թշնամանք և քեն հրահրելու», «թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետությունը, թուրքական պետական կառույցները ստորացնելու», «ահաբեկչական խմբավորումների գործունեությունը պրոպագանդելու» մեջ։

TTB-ի 11 անդամների վերաբերյալ ձերբակալման որոշում է կայացվել, նրանցից 8-ը ձերբակալվել են հունվարի 30-ի առավոտյան՝ իրենց տներում։ Ոստիկանությունը նաև խուզարկել է միության շենքն ու հիվանդանոցներում այդ բժիշկների աշխատասենյակները։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի առողջապահության նախարար Ահմեթ Դեմիրջանի հրահանգով նախարարության կողմից դատական հայց է ներկայացվել Անկարայի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ խորհրդի 11 անդամների գործունեության դադարեցման պահանջով։

Թուրք բժիշկների միության անդամները մեղադրվել են «Թուրքիայի գոյությանը սպառնացող ահաբեկչական խմբավորման դեմ մղվող պայքարը թուլացնող, միջազգային հանրության առաջ պետությանն ու ժողովրդին որպես հանցավոր ներկայացնող հայտարարություններ անելու և իրենց իրավասությունների մեջ չմտնող գործունեություն ծավալելու» մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրք բժիշկների միությունը հանդես էր եկել Սիրիայում ընթացող «Ձիթենու ճյուղ» ռազմագործողությունը քննադատող հայտարարությամբ՝ նշելով, որ ցանկացած պատերազմ սպառնալիք է ժողովրդի հոգեկան և ֆիզիկական առողջության համար։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շատ խիստ էր արձագանքել միության այս հայտարարությանը՝ դրա հեղինակներին որակելով որպես «ահաբեկիչների սիրահարներ»։


 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}