Տարածաշրջան08:52, 30 Հունվար 2018
ՄԱԿ-ը մտահոգված է Աֆրինում Թուրքիայի գործողություններից

ՄԱԿ-ը մտահոգված է մամուլում շրջանառվող այն լուրերից, որոնց համաձայն ՝Թուրքիայի օդուժի կողմից Աֆրինում իրականացվող հրթիռակոծությունների ժամանակ զոհվում է խաղաղ բնակչություն:
Ըստ թուրքական «Diken» պարբերականի՝ այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ֆարհան Հաքը:
«Հարձակումները ազդեցություն են ունենում խաղաղ բանկչության վրա: Երեկ լսեցինք, որ Սեյհ, ալ Հադիդդ և Քոբալի գյուղերի վրա հարձակումներ են իրականացվել: Լուրերի համաձայն՝ մի քանի մարդ է զոհվել, այդ թվում կանայք և երեխաներ»,-ասել է Հաքը:
Վերջինիս Սիրիայում հակամարտող կողմերին կոչ է արել անել հնարավոր բան, որ ՄԱԿ-ը կարողանա հումանիտար օգնություն ցացեբերել խաղաղ բնակչությանը:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Անկարայի քաղաքապետարանի ջրի և կոյուղու վարչության տվյալներով՝ նախորդ տարվա համեմատ քաղաքի ջրամբարների լցվածությունը նվազել է 2 անգամ:

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստվում է կիրառել «Ես լավ եմ և այստեղ եմ» հաղորդագրությունների համակարգը:

Ավերածությունների մասին տեղեկատվություն պաշտոնական աղբյուրներում դեռևս չկան:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ India.com-ի՝ այդ հրթիռները կարող են «ոչնչացնել Թուրքիան 6 րոպեում»։
Բոսֆորի նեղուցում անցկացվել է «Բոսֆորի 37-րդ լողի մրցույթ», որին մասնակցել է 3000 լողորդ։
Մասնագետներն ահազանգում են, եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, ապա կենցաղային և տնտեսական լուրջ խնդիրներ ի հայտ կգան:
Հետաքննությունից հետո պարզվել է, որ ԵՄ-ից ներմուծումներն օգտագործվել են Չինաստանից ներմուծվող նմանատիպ արտադրանքի դեմ կիրառվող միջոցները շրջանցելու համար։
Մուսա լեռան ստորոտին կառուցված եկեղեցին դարձել է լուսանկարիչների և նորապսակների սիրելի վայրերից մեկը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |