• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:05, 29 Հունվար 2018

Աֆրինի ռազմական օպերացիա. պաշտոնական և ոչ պաշտոնական թվեր

Աֆրինի ռազմական օպերացիա. պաշտոնական և ոչ պաշտոնական թվեր

Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ Աֆրինում ռազմական գործողությունների 9 օրվա ընթացքում զոհվել է 42 արաբ, հայ և քուրդ։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝  նրանցից 12-ը երեխաներ են, 7-ը քաղաքացիական կանայք։

«Ձիթենու ճյուղ» ռազմագործողության շրջանակներում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն (SDG), «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» (YPG) մարտնչում են Թուրքիայի զինված ուժերի ու «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների դեմ: Բազմաթիվ կորուստներ կան։ Հունվարի 27-ի դրությամբ YPG-ի և թուրքական ուժերի կորուստները ընդհանուր 72-ն էին։ Ընդ որում 4 թուրք զինվորի դի գտնվում է քրդական ուժերի ձեռքում։

Աղբյուրի համաձայն՝ Թուրքիան ռմբակոծել  է Աֆրինի հարակից Քալժիբա, Մարիամին գյուղերն ու Մաաբալի ավանը, ինչի հետևանքով թե ռազմական ուժերում, թե քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներ են եղել,  զոհերի թիվը դեռ կարող  աճել՝ ծանր վիրավորների մահման դեպքում։

Հունվարի 21-26-ի ընթացքում Աֆրինի հիվանդանոց ընդունված վիրավորներից մահացել են 34 քաղաքացիական անձինք, որոնցից 10-ը երեխաներ են, 7-ը՝ կանայք։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հունվարի 28-ին արված  հայտարարության համաձայն՝ թուրքական կողմն  ու իր դաշնակիցները ունեն 20 զոհ, որոնցից 7-ը Թուրքիայի զինված ուժերից են, մյուսները՝ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Աֆրինում իրենց հակառակորդի կորուստների թիվը հասել է 484-ի։ Իսկ հունվարի 29-ին Թուրքիայի զինուժի կողմից կատարված վերջին հայտարարության համաձայն՝ գործողության սկզբից  մինչ օրս քրդական ուժերը ընդհանուր առմամբ 597 զոհ են տվել։

Միաժամանակ բանակի ղեկավարության կողմից ավելի վաղ կատարված հայտարարություններով հաստատվել է թուրքական կողմից 5 զոհ և 11 վիրավոր ունենալու հանգամանքը։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}