Տարածաշրջան10:05, 29 Հունվար 2018
Աֆրինի ռազմական օպերացիա. պաշտոնական և ոչ պաշտոնական թվեր

Անգլիայում գործող «Սիրիայի մարդու իրավունքների աստղադիտարան» իրավապաշտպան կազմակերպության տվյալների համաձայն՝ Աֆրինում ռազմական գործողությունների 9 օրվա ընթացքում զոհվել է 42 արաբ, հայ և քուրդ։ Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի կայքի տեղեկացմամբ՝ նրանցից 12-ը երեխաներ են, 7-ը քաղաքացիական կանայք։
«Ձիթենու ճյուղ» ռազմագործողության շրջանակներում «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ն (SDG), «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերը» (YPG) մարտնչում են Թուրքիայի զինված ուժերի ու «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման զինյալների դեմ: Բազմաթիվ կորուստներ կան։ Հունվարի 27-ի դրությամբ YPG-ի և թուրքական ուժերի կորուստները ընդհանուր 72-ն էին։ Ընդ որում 4 թուրք զինվորի դի գտնվում է քրդական ուժերի ձեռքում։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիան ռմբակոծել է Աֆրինի հարակից Քալժիբա, Մարիամին գյուղերն ու Մաաբալի ավանը, ինչի հետևանքով թե ռազմական ուժերում, թե քաղաքացիական բնակչության շրջանում մեծ կորուստներ են եղել, զոհերի թիվը դեռ կարող աճել՝ ծանր վիրավորների մահման դեպքում։
Հունվարի 21-26-ի ընթացքում Աֆրինի հիվանդանոց ընդունված վիրավորներից մահացել են 34 քաղաքացիական անձինք, որոնցից 10-ը երեխաներ են, 7-ը՝ կանայք։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հունվարի 28-ին արված հայտարարության համաձայն՝ թուրքական կողմն ու իր դաշնակիցները ունեն 20 զոհ, որոնցից 7-ը Թուրքիայի զինված ուժերից են, մյուսները՝ «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումից։ Միևնույն ժամանակ Էրդողանը նշել է, որ Աֆրինում իրենց հակառակորդի կորուստների թիվը հասել է 484-ի։ Իսկ հունվարի 29-ին Թուրքիայի զինուժի կողմից կատարված վերջին հայտարարության համաձայն՝ գործողության սկզբից մինչ օրս քրդական ուժերը ընդհանուր առմամբ 597 զոհ են տվել։
Միաժամանակ բանակի ղեկավարության կողմից ավելի վաղ կատարված հայտարարություններով հաստատվել է թուրքական կողմից 5 զոհ և 11 վիրավոր ունենալու հանգամանքը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է «Սոցիալ-տնտեսական մակարդակ» ուսումնասիրության արդյունքները։
Հոդվածում անդրադարձ կա ռուս-ուկրիանական համակարտությանը և Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների ներկայիս փուլին։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը բնակչության սոցիալական պատկերի վերաբերյալ տվյալներ է հրապարակել։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |