Տարածաշրջան12:00, 26 Հունվար 2018
Թուրքիայի ռազմական գործողությունները Սիրիայում կարող են միայն Աֆրինով չսահմանափակվել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նահանգային ղեկավարների հետ հանդիպմանը խոսել է Թուրքիայի կողմից Սիրիայում իրականացվող ռազմական գործողություններում Անկարայի հետագա ծրագրերի մասին:
Միջանկյալ նշենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի բանակը ներխուժել է սիրիական Աֆրին շրջան և գործողություններ է իրականացնում տեղի Սիրիայի քրդական ուժերի դեմ:
«Մեր գործողությունները Սիրիայում շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև հասնենք մեր նպատակին: Մեր մյուս կետը Մանբիչն է, որը մաքրվելու է ահաբեկիչներից: Մանբիչի իրական տերերը մեր արաբ եղբայրներն են: Դրանից հետո շարժվելու ենք մինչև Իրաքի սահման: Այս օպերացիան շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև ոչ մի ահաբեկիչ չմնա»:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական: Իսկ Մանբիչը այժմ գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ: Մանբիչում գտնվում են նաև ամերիկացի ստորաբաժանումներ, որոնք քրդերի հետ միասին համագործակցում են «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |