Տարածաշրջան05:39, 25 Հունվար 2018
Սիրիայի քրդերը հրթիռակոծել են Թուրքիայի Քիլիս քաղաքը. կան զոհեր և վիրավորներ

Հունվարի 24-ին երեկոյան Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» Աֆրին շրջանից հրթիռակոծել են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս նահանգը։
Ըստ թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի՝ երկու հրթիռակոծություն է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է 2 մարդ, իսկ վիրավորվել 11-ը։
Սպանվածներից մեկը թուրք է, մյուսը՝ սիրիացի:
Թուրքական «Haberler» լրատվամիջոցն էլ հաղորդում է, որ հրթիռներից մեկն ընկել է 1682թ․ կառուցված Չալըք մզկիթի վրա։ Այդ ժամանակ տեղի մարդիկ նամազ անելիս են եղել:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Էրդողանը 2020-ին Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Երուսաղեմը ներկայացրել էր որպես «մեր քաղաք»՝ նշելով դրա օսմանյան ժառանգության մասին։
Փողոցի լայնությունն ընդամենը 60–70 սանտիմետր է, և փողոցով կարող է անցնել միայն 1 մարդ։
Աղքատության բարձր մակարդակ է գրանցվել Հայաստանին սահմանակից Աղրը, Կարս, Իգդիր և Արդահան քաղաքներում։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |