• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:16
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:17, 24 Հունվար 2018

Իրանը թուրք զինվորների ներկայությունը Սիրիայում համարում է ինքնիշխանության խախտում

Իրանը թուրք զինվորների ներկայությունը Սիրիայում համարում է ինքնիշխանության խախտում

Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Համենեի ռազմական հարցերով բարձրագույն խորհրդական, գեներալ մայոր Յահյա Ռահիմ Սաֆեվին հայտարարել է, որ թուրք և ամերիկացի զինվորների առկայությունը Սիրիայի տարածքում հանդիսանում է Սիրիայի ինքնիշխանության խախտում:

Թուրքական «Habeler» լրատվական կայքը, հղում անելով Իրանի պաշտոնական «IRNA»  լրատվամիջոցին, նշում է, որ իրանցի պաշտոնյայի խոսքերով՝ այս նոր լարված իրավիճակը Սիրիայում առաջին հերթին ԱՄՆ-ի օգտին է:

«Այս տարվա ԱՄՆ-ի գլխավոր ռազմավարությունը տարածաշրջանում բախումային իրավիճակի պահպանումն է: ԱՄՆ-ն ցանկանում է 30 հազարանոց զորախումբ ստեղծել Թուրքիայի հարավում և Իրաքի քրդերի համար ինքնիշխան տարածք ստեղծել: Մյուս կողմից քրդերը հասկանում են, որ իրենք պետք է դուրս գան Միջերկրական ծով և այդ իսկ պատճառով օկուպացրել են Աֆրինը: Քրդերի նման քայլը հանդիսանում է Սիրիայի ինքնիշխանության խախտում: Մեր կարծիքով Սիրիայի ինքնիշխանության և իրավական  խախտում է հանդիսանում նաև Սիրիայում ամերիկացի և թուրք զինվորների գտնվելը: Սիրիան դա չի հանդուրժելու»,-ասել է Սաֆեվին:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Ռազմագործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}