Քաղաքական12:14, 24 Հունվար 2018
Էրդողանի կոշտ հայտարարությունը Գերմանիայում թուրք-քրդական ծեծկռտուքի մասին (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է գյուղական համայնքների ղեկավարների հետ, որի ժամանակ անդրադարձել է երկրի օրակարգային մի շարք հարցերի:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Թուրքիայի նախագահն արձագանքել է այն դեպքին, երբ Գերմանիայի Հաննովեր քաղաքի օդանավակայանում տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք քրդերի և թուրքերի միջև:
Միջանկյալ նշենք, որ բախման պատճառ էր հանդիսացել այն, որ Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանում հունվարի 20-ին ռազմական օպերացիա էին սկսել:
«Հապա բարեկամ Գերմանիային տեսեք: «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) կողմնակիցները մեր քաղաքացիներին ոտքով հարվածում են, իսկ Գերմանիայի ոստիկանությունը պարզապես կողքից դիտում է այդ ամենը: Ինչպե՞ս է դա տեղի ունենում: Մինչև ո՞ւր է հասնելու այս ամենը: Մինչև հիմա կուլ տվեցինք, կուլ տվեցինք: Լսե՛ք, լավ սա ինչ իրավունք է: Եթե քեզ մոտ չի պահպանվում ուղևորի անվտանգությունը, էլ դու ինչ պետություն ես»,-ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |