• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:27
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան14:09, 24 Հունվար 2018

Էրդողանը ևս մեկ կոտորած է ավելանցում համաշխարհային պատմությանը

Էրդողանը ևս մեկ կոտորած է ավելանցում համաշխարհային պատմությանը

Իրանի քրդաբնակ նահանգների համալսարանների 180 դասախոսներ, գիտնականներ Սիրիայի Աֆրին շրջանում Թուրքիայի ռազմական գործողությունները քննադատող հայտարարություն են արել:

Հայտարարությունը ստորագրած գիտաշխատողները միջազգային հանրությանը կոչ են արել խախտել լռությունը և «Ո՛չ» ասել հանցագործությանը: 

«Fırat» լրատվական գործակալության հարապարակած հայտարարության մեջ Ռուսաստանը մեղադրվում է Աֆրինի վրա հարձակվելու հարցում Թուրքիայի հետ «կեղտոտ» պայմանավորվածության գալու, ԱՄՆ-ը՝ լուռ համաձայնություն տալու, իսկ Մերձավոր Արևելքում մարդու իրավունքների պաշտպանության մասին բարձրաձայնողները՝ լռություն պահպանելու մեջ:

Նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոտորածներին, որոնք համաշխարհային պատմության սև էջերն են, ավելացնում է ևս մեկը:

Գիտնականները, նշելով, որ Աֆրինի վրա հարձակման ընթացքում մինչև այժմ տասնյակ կանայք և երեխաներ են սպանվել,  իրենց պարտքն են համարել բարձրաձայնել հետևյալ 4 հարցի մասին.

1. Թուրքիայի կողմից մեկ այլ պետության տարածքի վրա հարձակումը, որը կատարվում է միջազգային հանրության աչքի առաջ, անօրինակ է և հանցագործություն է:

2. Թուրքիայի հարձակումը, որ այն նախաձեռնել է  իր գերիշխանությունն ընդլայնելու համար, վտանգի տակ է դնում Սիրիայում հաստատված խաղաղությունը:

3. Այս հարձակումը հող է նախապատրաստում օտարերկրյա ուժերի միջամտության համար:

4. Անտեսվում է այս տարածքի խաղաղ բնակչության ապագան և կյանքի անվտանգությունը:

«Համարում ենք, որ Թուրքիայի այս բռնությունների և հանցագործությունների հանդեպ լռություն պահպանողները խախտում են միջազգային համընդհանուր իրավական նորմերը: Թուրքիայի այս հարձակումը քննադատում և դատապարտում ենք: Պահանջում ենք, որ միջազգային դերակատարները, հատկապես Իրանը, այս հանցագործությունը դադարեցնելու կոչ անեն»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}