Տարածաշրջան08:53, 23 Հունվար 2018
Իրաքի քրդերը պատրաստ են օգնել Սիրիայի քրդերին թուրքերի հետ մարտերում

Իրաքյան Քուրդիստանի «Քուրդիստանի հայրենասերների միություն» կուսակցության անդամ Մալա Բահթիյարը հայտարարել է, որ իրենք պատրաստ են օգնության հասնել Սիրիայի քրդերին՝ Թուրքիայի զինուժի հետ կռիվներում, որը սիրիական Աֆրին շրջանում հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» ռազմական օպերացիան:
«Եթե հնարավոր լինի մենք օգնություն կուղարկենք Աֆրին: Եթե թույլ տան, ապա մեր ուժերին կուղարկենք այնտեղ»,- ըստ «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայության՝ ասել է Բահթիյարը:
Վերջինս նշել է, որ Իրաքի քրդերը Սիրիայի քրդական ուժերի համաձայնությամբ միայն պատվիրակություն կուղարկեն Թուրքիա՝ թուրքական կողմի հետ բանակցություններ իրականացնելու նպատակով:
Քուրդ գործիչը նաև մեղադրանքներ է հնչեցրել «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման հասցեին ,որը «Ձիթենու ճյուղ»-ի շրջանակներում հանդիսանում է պաշտոնական Անկարայի դաշնակիցը:
Տեղեկացնենք, որ «Քուրդիստանի հայրենասերների միություն» հիմնադրել է 1975թ. հունիսի 1-ին Իրաքի նախկին նախագահ, ազգությամբ քուրդ Ջալալ Թալաբանիի կողմից: Կուսակցությունը ունի ձախակողմյան կողմնորոշում: Թալաբանու գլխավորությամբ 1976-1991թթ կուսակցության համախոհները երկարատև պարտիզանական կռիվներ են մղել Սադդամ Հուսեյնի վարչակարգի դեմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |