• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:01, 22 Հունվար 2018

Աֆրինից հետո գրոհ Մանբիչի վրա

Աֆրինից հետո գրոհ Մանբիչի վրա

Սիրիայում սկսված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության 3-րդ օրը Թուրքիայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակը» Աֆրինից շարժվել է Մանբիչ շրջան և այնտեղ սկսել ռազմական գործողություններ քրդերի դեմ:

Միջանկյալ նշենք, որ Մանբիչը  նույնպես գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ:

Ըստ  թուրքական «Milliyet» թերթի կայքի՝ այդ մասին տեղեկությունը հայտնել է «Սիրիայի ժամանակավոր կառավարություն»-ը (Ընդդիմադիր ուժեր):  Առայժմ, սակայն, մանրամասներ չկան այդ բախումների մասին: 

Հաթայ շրջանի ուղղությամբ քրդերի հարձակումից հետո  թուրք զինվորներն էլ ավելի  ուժեղ բախումների մեջ են մտել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (ԺՄԿ-PYD) ռազմական թև հանդիսացող «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ-ի (ԺԻՋ-YPG) հետ:

Թուրքական աղբյուրը նաև նշում է, որ Սիրիայում ընթացող զարգացումներին ուշի ուշով հետևում են միջազգային լրատվականները: 

Բրիտանական «Independent»  թերթի հայտնի թղթակից Փաթրիք Քոքբորնը նշել է, որ Անկարայի այդ կոշտ գործողությունը պայմանավորված է ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարությունով: Այնտեղ մասնավորապես նշվել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Սիրիայի քրդական ուժերից 30 հազարանոց նոր զորախումբ ստեղծել: Չնայած ԱՄՆ-ի պետքարտուղարը հայտարարեց, որ հարցը սխալ է ներկայացվել, այնուամենայնիվ Աֆրինի գործողությունը ցույց տվեց, որ Թուրքիայի «համբերության բաժակը» լցվել է:

«Reuters» և «Associated Press»լրատվականներն էլ ինտենսիվորեն և օպերատիվ կերպով լուսաբանել են Թուրքիայի գործողությունները Աֆրինում:

Տեղեկություն է նաև հայտվել այն մասին, որ  Թուրքիայի Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունը 17 քաղաքացու  բերման ենթարկելու որոշում է կայացրել, քանի որ նրանք սոցցանցերում  քրդական ուժերի օգտին գրառումներ են կատարել «Ձիթենու ճյուղ» օպերացիայի շրջանակներում:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»
10:34, 03 սեպ
Թուրքիայի փոխնագահ. «Շարունակելու ենք աջակցել Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորմանը»

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել
10:42, 02 սեպ
Ստամբուլի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները
13:13, 01 սեպ
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}