Տարածաշրջան07:12, 20 Հունվար 2018
Թուրքիան Սիրիայում տեղակայված «S-400»-ի դեմ պատրաստվում է կիրառել «KORAL» համալիրներ

Թուրք-սիրիական սահմանին Անկարան տեղակայել է «KORAL» տիպի թուրքական արտադրության ՌԷՊ համալիրներ:
Թուրքական «Haberrus» լրատվակայքը, հղում անելով ռուսական աղբյուրներին, նշում է, որ այդ համակարգերը տեղեկայվել են Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին շատ մոտ, որի ուղղությամբ Թուրքիան պատրաստվում է ռազմական արշավ իրականացնել։
Նշվում է, որ այդ համակարգերն ուղղված են առաջին հերթին Սիրիայում տեղակայված «S400» ՀՕՊ համակարգերի դեմ։
Թուրքական աղբյուրը պնդում է, որ այն կարող է սահմանափակել «S400»-ների հնարավորությունները՝ ռադիոէլեկտրոնային ճնշում գործադրելու միջոցով։
«KORAL»-ները արտադրվել են թուրքական «ASELSAN» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից: Այն ի զորու է 100 կմ հեռավորության վրա ոչնչացնել թիրախը:
Համեմատության համար նշենք, որ ռուսական S-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգն ունակ է մինչև 400կմ հեռավորության վրա խոցել աերոդինամիկ թիրախները, մինչև 60կմ կիլոմետր հեռավորության վրա խոցել բալիստիկ թիրախները, որոնք թռչում են վայրկյանում մինչև 4.8կմ արագությամբ, թևավոր հրթիռներ, մարտավարական ու ռազմավարական ավիացիայի ինքնաթիռներ։ Նրա ռադարի շառավիղը կազմում է մինչև 600կմ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։

Մասնագետները հորդորում են անցնել ջրի խնայողությանը և ոռոգման նոր համակարգերի կիրառմանը:

50 գյուղից կաղմված ցանկում Թուրքիայի Օրթահիսարը զբաղեցրել է 40-րդ հորիզոնականը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Մանսուր Յավաշն ասել է, որ Գազայում իրականացվող գործողությունների ֆոնին Իսրայելի վարչապետը բարոյական իրավունք չունի խոսելու մարդասիրությունից։
Միջազգային հետազոտության համաձայն՝ մարդկային գործունեության հետևանքով փոփոխված կլիման 22%-ով ավելի է խստացրել շոգ, չոր և քամոտ պայմանները։
Ջևդեթ Յըլմազը արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի 1915-ի Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին:
Բենյամին Նեթանյահուն Պատրիկ Բեթ-Դեյվիդի փոդքաստում պատասխանելով այն հարցին, թե ինչու Իսրայելի ոչ մի վարչապետ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ասել է. «Ես հենց նոր ճանաչեցի»:
Թուրքիայում գործող «Areda Survey» հետազոտական ընկերությունը հրապարակել է «Արտաքին քաղաքականություն և ռազմարդյունաբերություն» սոցհարցման արդյունքները։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |