Քաղաքական08:31, 19 Հունվար 2018
Թուրքիայում 6-րդ անգամ երկարաձգվել է արտակարգ դրությունը

2016 թվակինի հուլիսի 15-ին տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում հայտարարված արտակարգ դրությունը արդեն 6-րդ անգամ է երկարաձգվել:
Ըստ թուրքական «Gazetekarinca.com» լրատվական կայքի՝ խորհրդարանի լիագումար նիստում հաստատվել է արտակարգ դրությունը ևս 3 ամսով երկարաձգելու կառավարության ներկայացրած առաջարկը: Այսպիսով հունվարի 19-ից կսկսած ևս 3 ամիս Թուրքիայում կշարունակվի արտակարգ դրությունը:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի պատճառով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194 -ը՝ վիրավորվել: Դեպքից ընդամենը օրեր անց՝ հուլիսի 21-ին երկրում եռամսյա արտակարգ դրություն հայտարարվեց, որը արդեն 6-րդ անգամ է երկարաձգվում: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր ու հեռուստաալիքներ, հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի հետ առնչության մեջ կասկածվող տասնյակ հազարավոր պետական ծառայողներ ազատվել են աշխատանքից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |