Տարածաշրջան08:20, 19 Հունվար 2018
Վաշինգտոնը Թուրքիային կոչ է արել Աֆրինում օպերացիա չիրականացնել
ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Թուրքիայի իշխանություններին կոչ է արել ռազմական գործողություններ չսկսել սիրիական Աֆրին շրջանում: Նշենք, որ վերջինս գտնվում է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ:
Թուրքական «Ihlas» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ նա հարկ է համարել, որ Թուրքիան տարածաշրջանում պայքարը կենտրոնացնի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպություն դեմ: Նրա խոսքերով՝ այժմ անհրաժեշտություն չկա, որ Թուրքիան ռազմական միջամտություն իրականացնի Աֆրինում:
Պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայի համոզմամբ՝ Սիրիայի նրանք հանդիսանում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) թևերից մեկը:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվամիջոցներում ավելի վաղ նշվել էր, որ, ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից պատրաստվում է նոր զորախումբ ստեղծել: Ի պատասխան դրան, Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները սպառնացին Սիրիայի քրդաբնակ շրջաններում ռազմական գործողություններ սկսել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի արևելյան Թոքաթ նահանգում 3-րդ երկրաշարժն է գրանցվել 1 օրում: Կան ավերածություններ:
Նյութական և մարդկային կորուստների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
AFAD-ի հաղորդմամբ՝ այն տեղի է ունեցել Մալաթիայի Բաթթալգազի շրջանում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Թուրքիան շարունակում է քննադատորեն արձագանքել Էգեյան ծովում Հունաստանի վարած քաղաքականությանը։
Ընդդիմադիր շրջանակներում պտտվում են լուրեր, որոնց համաձայն՝ ԱԶԿ-ի ներսում լարված մթնոլորտ է տիրում:
Թեմային նաև անդրադարձել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Տաջիկստանի խորհրդարանի վավերացրած համաձայնագիրը ստորագրվել էր 2023թ. Ստամբուլում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |