Միջազգային09:11, 18 Հունվար 2018
ԱՄՆ սենատոր․ «Հարկ կլինի վերանայել Թուրքիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին»

ԱՄՆ Սենատոր Բեն Սասեն Թուրքիային ուղղված քննադատություններ է հնչեցրել։ Թուրքական ընդդիամադիր «Odatv.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ սենտորը ելույթ է ունեցել Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ։
Վաշինգտոնյան կոնֆերանսում քննարկման է դրվել միջազգային իրավապաշտպան «Freedom Hose» կազմակերպության տարեկան զեկույցը։ Թուրքիայում անազատությունների թեմային հատուկ անդրադարձ կատարած Սասեն հիշեցրել է, որ այս տարի Թուրքիան առաջին անգամ «Freedom House»-ի զեկույցում ընդգրկվել է «անազատ» երկրների ցանկում։
Սենատորի բնութագրմամբ՝ Թուրքիան ազատությունների հարցում «գլխիվայր շուռ է եկել»։
«Նախագահ Էրդողանն օգտագործեց Թուրքիայի սահմանին ընթացող պատերազմն ու ձախողված հեղաշրջումը, որպեսզի ավելի ընդլայնի և սաստկացնի ողջ քաղաքական կյանքի վրա իր վերահսկողությունը։ Նա սահմանափակել է իր երկրում՝ իշխանական կառույցներից դուրս մնացած մյուս ազատության ջատագովների գործունեության ոլորտը», - ասել է Սասեն։
Ամերիկացի սենատորը անդրադարձել է նաև Թուրքիայի կողմից ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման նախաձեռնությանը․
«Եթե Էրդողանն ավարտին հասցնի ռուսական հրթիռային համակարգերի գնման գործընթացը, հարկ կլինի վերանայման դնել Թուրքիայի՝ ՆԱՏՕ անդամ լինելու հարցը»,- ընդգծել է նա։
Հավելենք նաև, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հարցի վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |