Տարածաշրջան13:44, 18 Հունվար 2018
Սիրիան սպառնացել է խոցել թուրքական ինքնաթիռները՝ Աֆրինի վրա հարձակվելու դեպքում
Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը հայտարարել է, որ սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կխոցեն թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե Թուրքիան դրանցով հարձակվի Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանի վրա:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Սիրիայի պետական հեռուստաընկերության եթերից արած հայտարարության մեջ Միքդադը նշել է, որ Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվելիք ցանկացած ռազմական գործողություն կդիտարկվի որպես հարձակում:
«Սիրիայի հակաօդային պաշտպանությունը պատրաստ է ոչնչացնել թուրքական ռազմական ինքնաթիռները, եթե դրանք փորձեն որևէ հարձակում իրականացնել»,- ասել է արաբական հանրապետության փոխարտգործնախարարը:
Աղբյուրը հաղորդում է նաև, որ Անկարան Աֆրինի վրա հարձակման ժամանակ օդուժ օգտագործելու նպատակով բանակցություններ է վարում ռուսական կողմի հետ՝ հիշեցնելով, որ Սիրիայի օդային տարածքի հիմնական մասի հսկողությունն իրականացնում են Սիրիայի Լաթաքիա քաղաքում տեղադրված ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը:
Հիշեցնենք, որ Անկարան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես Թուրքիայում ահաբեկչական հայտարարված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ճյուղավորում: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն: Մասնավորապես Թուրքիայի նախագահը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե Սիրիայի քրդերը վտանգ ստեղծեն իրենց սահմանների համար, ապա իրենք կներխուժեն Սիրական Աֆրին և Մանբիչ շրջաններ, որոնք գտնվում են քրդերի վերահսկողության տակ: Վերջին օրերին մի շարք թուրք պաշտոնյաներ արդեն հայտարարել են մոտ օրերս Աֆրինում ռազմագործողություն սկսելու մասին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իրաքը ահաբեկչական է ճանաչել «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը»:
Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և ՌԴ-ի ընդհանուր օրակարգում գտնվող տարածաշրջանային հարցեր։
ՄԱԿ-ը հրապարակել է 2023-ի 2-րդ կեսին Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններ մասին զեկույց, որտեղ անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի կողմից ձեռնարկված հարձակումներին:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Քուրդ լրագրող Սերդար Ալթանը Ermeniahaber.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կայանալիք ՏԻՄ ընտրությունների հնարավոր արդյունքներին։
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Տարբեր ինտերնետային կայքերում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ 2024-ի հունվարին Թուրքիան Իսրայել է արտահանել բարութ, պայթուցիկ նյութեր և զենք:
Զինամթերքի մատակարարման մասին պայմանագիրն ամերիկյան կողմի հետ ստորագրել է թուրքական «Arca Savunma» ընկերությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |