• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:15
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական07:08, 17 Հունվար 2018

Wikipedia-ի տնօրենը անդրադարձել է Թուրքիայում առկա արգելքին

Wikipedia-ի տնօրենը անդրադարձել է Թուրքիայում առկա արգելքին

Թուրքիայում արդեն 9 ամիս շարունակ անհասանելի է ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ «Wikipedia»։  «Wikipedia» հիմնադրամի տնօրեն Կատրին Մաերն այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել։

Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Մաերը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման պատճառ հանդիսացող հոդվածներն արդեն փոփոխվել են, սակայն կայքի հասանելիությունը այդպես էլ չի վերականգնվել։

«Թուրքիայի իշխանությունները գուցե դեռ չեն ուսումնասիրել այդ հոդվածների վերջնական տեքստերը։ Մենք չգիտենք, թե ինչու է դեռ շարունակվում հասանելիության արգելքը», - նշել է Մաերը։

Նա ընդգծել է, որ թուրքերեն «Wikipedia»-ում շուրջ 300․000 հոդված կա։ «Հույս ունեմ, որ մեր թուրք օգտատերերը կշարունակեն համալրել բովանդակությունը՝ հոդվածների թիվը հասցնելով միլիոնների։ Ես շատ եմ ցանկանում, որ շատ հարուստ պատմություն և մշակույթ ունեցող  Թուրքիան ներկայացված լինի ինտերնետային հանրագիտարանում։

Անհամբերությամբ ենք սպասում, թե երբ պետք է «
Wikipedia»-ն, որ տեղեկատվության ամենամեծ աղբյուրներից մեկն  է, կրկին հասանելի լինի Թուրքիայում», - ասել է Մաերը։

Նա հավելել է, որ իրենք ակնկալում են առաջիկայում ստանալ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ կայքի հասանելիության արգելքի չեղարկման մասին որոշումը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում ամենամեծ առցանց հանրագիտարանը արգելափակվել էր 2017թ․ ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Wikipedia»-ում տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ, իսկ «Wikipedia»-ն հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել
11:35, 05 սեպ
Իտալիայում Թուրքիայի երկու զինված քաղաքացի է ձերբակալվել

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով
14:13, 04 սեպ
Թուրքիայում հանցագործության մակարդակը 10 տարում աճել է 108%-ով

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ
14:33, 21 օգոս
Թուրքիան նոր քայլեր է ձեռնարկում Իսրայելի դեմ

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}