• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:18
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական12:57, 17 Հունվար 2018

Կանադական «SOTI» ընկերությունը հեռացել է Թուրքիայից

Կանադական «SOTI» ընկերությունը հեռացել է Թուրքիայից

Կանադական տեխնոլոգիական «SOTI» ընկերությունը դադարեցրել է Թուրքիայում իր բոլոր ներդրումները։ Թուրքական «Dunya.com» լրատվակայքի համաձայն՝ վերջին տարիներին մանրածախ շուկայի մի շարք միջազգային հսկաներ մեկը մյուսի հետևից փակում են Թուրքիայի իրենց խանութներն ու դադարեցնում ապրանքանիշի գործունեությունը։

«SOTI»-ն ողջ աշխարհում ունի ավելի քան 17․000 կորպորատիվ  հաճախորդ, համագործակցում է 90-ից ավելի միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերությունների հետ, որոնց թվում՝ «Lenovo», «LG»,  «Sony», «Huawei»։ 2015թ․ Թուրքիայում իր առաջին օֆիսը հիմնած կանադական ընկերությունը այս երկրից ղեկավարում էր ևս 12 երկրի իր ներկայացուցչությունների գործունեությունը։ Սակայն անցյալ ամիս «SOTI»-ի կանադական կետրոնը որոշում է ընդունել սառեցնել Թուրքիայում իր բոլոր ներդրումները և տեղափոխվել Արաբական միացյալ էմիրություններ։

2001թ․ պակիստանցի ներգաղթյալ Կառլ Ռոդրիգեսի կողմից հիմնված «SOTI»-ի արժեքը գնահատվում է ավելի քան 1 մլրդ դոլար։ Ընկերությունը ունի շուրջ 1000 աշխատակից։ Որոշ ժամանակ առաջ ընկերությունը գնելու մտադրություն էր հայտնել հանրահայտ «Microsoft»-ը։

Վերջին երկու տարում Թուրքիայից հեռանալու որոշում են կայացրել հոլանդական «C&A» հագուստի ցանցը, բրիտանական «River Island»  և «Top Shop» ապրանքանիշները, գերմանական «Douglas» կոսմետիկայի ցանցը, կանադական «La Senza» ներքնազգեստի ապրանքանիշը, բրիտանական հսկա «Debenhams»-ը։ Իսպանական «Mango»-ն ևս փակել է Թուրքիայում իր առաջին առևտրի սրահը։ Այդ շարժումը տարածվել է նաև ինտերնետում․ փակվել է Թուրքիային սպասարկող շուրջ 30 մեծ ու փոքր մանրածախ առևտրի հարթակ, որոնց թվում՝ գերմանական հայտնի «Rocket Internet»-ն ու «Limango»-ն։

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ համագործակցությունը
16:42, 05 սեպ
Ադրբեջանն ու Թուրքիան ամրապնդում են էներգետիկ համագործակցությունը

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:

Թուրքիայի ու Չինաստանի նախագահները քննարկել են տնտեսական համագործակցությունը
11:08, 01 սեպ
Թուրքիայի ու Չինաստանի նախագահները քննարկել են տնտեսական համագործակցությունը

Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սի Ծինփինի հետ։

Թուրքիան էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ռեկորդային ցուցանիշ է գրանցել
13:33, 28 օգոս
Թուրքիան էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ռեկորդային ցուցանիշ է գրանցել

Մասնավորապես նշվում է, որ էլեկտրաէներգիայի օրական արտադրությունը հասել է 1 մլն 250․000 մեգավատտ-ժամի, իսկ ընդհանուր արտադրությունը ՝ 36.7 մլրդ կիլովատտ-ժամի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}