Իրավական07:08, 17 Հունվար 2018
Wikipedia-ի տնօրենը անդրադարձել է Թուրքիայում առկա արգելքին
Թուրքիայում արդեն 9 ամիս շարունակ անհասանելի է ամենամեծ առցանց հանրագիտարանը՝ «Wikipedia»։ «Wikipedia» հիմնադրամի տնօրեն Կատրին Մաերն այս առիթով հայտարարությամբ է հանդես եկել։
Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Մաերը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում «Wikipedia»-ի արգելափակման պատճառ հանդիսացող հոդվածներն արդեն փոփոխվել են, սակայն կայքի հասանելիությունը այդպես էլ չի վերականգնվել։
«Թուրքիայի իշխանությունները գուցե դեռ չեն ուսումնասիրել այդ հոդվածների վերջնական տեքստերը։ Մենք չգիտենք, թե ինչու է դեռ շարունակվում հասանելիության արգելքը», - նշել է Մաերը։
Նա ընդգծել է, որ թուրքերեն «Wikipedia»-ում շուրջ 300․000 հոդված կա։ «Հույս ունեմ, որ մեր թուրք օգտատերերը կշարունակեն համալրել բովանդակությունը՝ հոդվածների թիվը հասցնելով միլիոնների։ Ես շատ եմ ցանկանում, որ շատ հարուստ պատմություն և մշակույթ ունեցող Թուրքիան ներկայացված լինի ինտերնետային հանրագիտարանում։
Անհամբերությամբ ենք սպասում, թե երբ պետք է «Wikipedia»-ն, որ տեղեկատվության ամենամեծ աղբյուրներից մեկն է, կրկին հասանելի լինի Թուրքիայում», - ասել է Մաերը։
Նա հավելել է, որ իրենք ակնկալում են առաջիկայում ստանալ Թուրքիայի սահմանադրական դատարանի՝ կայքի հասանելիության արգելքի չեղարկման մասին որոշումը։
Հիշեցնենք, որ Թուրքիայում ամենամեծ առցանց հանրագիտարանը արգելափակվել էր 2017թ․ ապրիլի 29-ին։ Պատճառն այն էր, որ «Wikipedia»-ում տեղ էին գտել հոդվածներ, որոնք բացահայտում էին Թուրքիայի իշխանությունների կապը ահաբեկչական կազմակերպությունների հետ, իսկ «Wikipedia»-ն հրաժարվել էր ջնջել կամ փոփոխել այդ հոդվածները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |