Տարածաշրջան10:07, 16 Հունվար 2018
Թուրքիան շարունակում է զորքեր կուտակել Սիրիայի հետ սահմանին

Թուրք-իրաքյան սահմանին կենտրոնացված թուրքական ստորաբաժանումներից մի քանիսը ուղարկվել են թուրք-սիրիական սահմանի մոտ՝ Շանլըուրֆա նահանգ:
Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի՝ թուրք-սիրիական սահման են ուղարկվել, հաուբիցներ, տանկեր, ինչպես նաև զենքով և զինամթերքով բեռնված 20 ավտոմեքենայից բաղկացած ավտոշասյուն:
Ավելի վաղ էլ թուրքական «Sondakika» լրատվական կայքը տեղեկացրել էր, որ Թուրքիայի զինուժը արդեն շրջափակման մեջ է վերցրել Աֆրինը և սպասում է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանին։
Հիշեցնենք, որ այն բանից հետ, երբ ԱՄ-ն Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին որոշում կայացրեց, Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություններ արեցին, որ իրենք անհրաժեշտության դեպքում կարող են ներխուժել Սիրիաի Աֆրին նահանգ և ռազմական գործողություն իրականացնել: Վերջինս գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |