• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 01:28
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային07:41, 16 Հունվար 2018

Freedom House. Թուրքիան առաջին անգամ հայտնվել է ոչ ազատ երկրների ցանկում

Freedom House. Թուրքիան առաջին անգամ հայտնվել է ոչ ազատ երկրների ցանկում

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում-2018» զեկույցը: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ նախորդ տարիներին մասամբ ազատ երկրների շարքում հայտնվող Թուրքիան այս տարի արդեն առաջին անգամ հայտնվել է ոչ ազատ երկրների կատեգորիայում:

«Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է» խորագրով  զեկույցից պարզ է դարձել, որ Թուրքիան վերջին 10 տարում ամենաշատ հետընթաց ունենած երկիրն է: Այս տարի Թուրքիան միանգամից 6 հորիզոնականով վատթարացրել է իր ազատության դիրքերը:

Որպես այս տարվա ցուցանիշի վատացման պատճառ նշվում է նախագահի ձեռքում իշխանության կենտրոնացումը, վիճելի սահմանադրական հանրաքվեի անցկացումը, ընտրված ՏԻՄ ղեկավարների փոխարինումը կառավարության կողմից նշանակվածներով, մարդու իրավունքների պաշտպանների և «պետության դավաճան» որակավորվող այլ անձանց նկատմամբ իրականացվող կամայական իրավական հետապնդումները, պետական ծառայողների դեմ շարումակվող «զտման» գործողությունները:

Նշվում է, որ այս բոլոր հանգամանքները Թուրքիայի քաղաքացիներին կարևոր թեմաների վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտել-չարտահայտելու երկընտրանքի առաջ են կանգնեցնում:

«Թուրքիայի դիրքերը 2014 թվականից սկսած սրընթաց անկում են արձանագրում: Այս վիճակը բխում է մամուլի, սոցմեդիայի օգտատերերի, ցուցարարների, քաղաքական կուսակցությունների, դատական և ընտրական համակարգերի նկատմամբ տեղի ունեցող ոտնձգություններից:

Էրդողանը իշխանական կուսակցության շարքերում գտնվող մրցակիցներին դուրս է մղել, մեդիադաշտը վերակազմավորել է իր պահանջմունքներին համապատասխան և սուպեր նախագահական համակարգ ստեղծելու համար իրականացրել է վիճելի սահմանադրական հանրաքվեն: 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին ի պատասխան՝ երկրում «վհուկների որս» սկսվել, ինչի արդյունքում ձերբակավել է 60 հազար մարդ, փակվել է 160-ից ավել լրատվական կազմակերպություն, ավելի քան 150 լրագրող բանտարկվել է:

Խորհրդարանի մեծությամբ 3-րդ կուսակցության առաջնորդները գտնվում են բանտում, ավելի քան 100 ՏԻՄ ղեկավար պաշտոնանկ է արվել»,- ասված է զեկույցի Թուրքիային վերաբերող հատվածում: 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը
11:50, 02 սեպ
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
11:13, 26 օգոս
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}