Հասարակական13:10, 15 Հունվար 2018
Հրապարակվել են Թուրքիայում ամենից հաճախ ամուսնալուծության հիմք հանդիսացող պատճառները

Թուրքիայի վիճակագրական ընկերությունն (ԹՎԸ-TÜİK) ուսումնասիրել է երկրում ընտանիքների կենսակերպն ու արժեհամակարգերը։ Թուրքական «Yurt» թերթի կայքի համաձայն՝ ուսումնասիրությամբ պարզվել են նաև ամենից հաճախ ամուսնալուծության պատճառ հանդիսացող հանգամանքները։
Այսպես, ամուսնալուծությունների 50․9 տոկոսի դեպքում պատճառը ամուսիններից մեկի՝ անպատասխանատու և անտարբեր վերաբերմունքն է ընտանիքի նկատմամբ։ Զույգերի 30․2 տոկոսը ամուսնալուծվում է տնտեսական անապահովության պատճառով, երբ ամուսինը չի կարողանում ընտանիքի գոյատևման համար բավարար գումար վաստակել։
Զույգերի բաժանմանը նպաստող հաջորդ կարևորագույն գործոնը տղամարդու՝ կնոջ հարազատների նկատմամբ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքն է։ Այս պատճառն ընկած է ամուսնալուծությունների 24․1 տոկոս դեպքերի հիմքում։ Նմանապես ամուսնալուծությունների 24․6 տոկոսը պայմանավորված է կանանց՝ իրենց ամուսինների ընտանիքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։
Դեպքերի 22․7 տոկոսի պարագայում ամուսնալուծության համար հիմք է հանդիսացել ամուսինների ընտանիքների՝ ներընտանեկան խնդիրներին միջամտելու հանգամանքը։
Ամուսնալուծությունների առավել հաճախ նշվող պատճառներից են նաև դավաճանությունը (20․4 տոկոս), ծեծն ու վատ վերաբերմունքը (19․5 տոկոս), ամուսիններից մեկի՝ ընտանիքից հեռանալը (14․8 տոկոս), խմիչքի չարաշահումը (13․2 տոկոս), խաղամոլությունը (6․7 տոկոս), երեխաների հանդեպ վատ վերաբերմունքը (5․9 տոկոս), անպտղությունը (3․4 տոկոս), թմրամոլությունը (2․5 տոկոս), ամուսիններից մեկի անբուժելի հիվանդությունը (2 տոկոս)։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |