• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
16 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 03:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Իրավական11:07, 12 Հունվար 2018

Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումը մերժվել է

Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումը մերժվել է

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը քննադատել է Սահմանադրական դատարանին (ՍԴ)` նշելով, որ դատարանը ընդդիմադիր «Zaman» թերթի լրագրողների գործով վճիռ կայացնելիս խախտել է իրավական նորմերը:

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը, Բոզդաղը քննադատական հայտարարության մեջ նշել է, որ այս որոշմամբ դատարանը հատել է սահմանադրությամբ և օրենքներով կանոնակարգվող սահմանները՝ կատարելով Վերաքննիչ դատարանի գործառույթները:

«Անհատների հայցադիմումների գործով վճիռ կայացնելիս Սահմանադրական դատարանը չի կարող անցնել սահամանդրությամբ և օրենքներով սահմանված նորմերը, չի կարող գործել ինչպես առաջին ատյանի, վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանները»:

Նշենք, որ ՍԴ-ն վճռել էր, որ փակված ընդդիմադիր «Զաման» թերթի ձերբակալված լրագրողներ Շահին Ալփայի և Մեհմեթ Ալթանի իրավունքները խախտվել են: Այդ որոշմամբ լրագրողները պետք  է ազատ արձակվեին:

Սակայն թուրքական «Halkinhabercisi» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ ՍԴ որոշումը մերժվել է: Ալթանի և Ալփայի փաստաբանները ՍԴ-ի որոշումը ներկայացրել են 13-րդ և 26-րդ ծանր հանցագործությունների դատարաններին իրենց պաշտպանյալներին ազատ արձակելու պահանջով: Երկուսի դիմումն էլ մերժվել է:

Հիշեցնենք, որ իշխանությունների կողմից փակված «Զաման» թերթի լրագրողներ Մեհմեթ Ալթանը և Շահին Ալփայը ձերբակալվել էին 2016 թվականի հուլիսի 15-ին կազմակերպված ռազմական հեղաշրջման փորձի գործով հետաքննության շրջանակներում: Ալթանը մեղադրվում է Թուրքիայի կառավարությունը վերացնելու կամ գործունեությունը խոչընդոտելու,  ահաբեկչական կազմակերպությանն անդամակեցելու, իսկ Ալփայը՝ «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպությանն» անդամակցելու մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է
15:17, 12 սեպ
Եվրադատարանում ամենաշատ դիմումներ ունեցող երկիրը Թուրքիան է

Ընթացիկ տարվա տվյալների համաձայն՝ ՄԻԵԴ-ում քննվող 62.850 գործերից 21.800-ը վերաբերում է Թուրքիային։

Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի
11:50, 11 սեպ
Թուրքիայում 10 խոշոր ձեռնարկատեր կձերբակալվի

Նրանց թվում են «Can Holding»-ի ղեկավարները, որոնք մեղադրվում են «հանցավոր կազմակերպություն ստեղծելու», «մաքսանենգության», «խարդախության» և «փողերի լվացման» մեջ։

Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է
13:07, 09 սեպ
Թուրքիան բանտարկյալների թվով աշխարհում 6-րդն է

Թուրքիայում ազատազրկված անձանց թիվը ներկա դրությամբ հասնում է 362.000-ի։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է
Թուրքիայի հայկական դպրոցներում աշակերտների թիվը նվազում է

Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։

Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները
Թուրքիան ավարտել է Հայաստանի և Իրանի հետ սահմանամերձ տարածքների ականազերծման աշխատանքները

Եվրամիությունն այդ ծրագրի իրականացման համար հատկացրել է 21․3 միլիոն դոլար, իսկ Թուրքիան՝ 2․5 միլիոն դոլար:

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)
Թուրքիայում հարսանիքի ժամանակ փեսային նվիրել են թղթադրամներից կարված բաճկոն (Տեսանյութ)

Տեսանյութը լայնորեն տարածվել է սոցցանցերում և լայն քննարկումների առիթ դարձել։

Էրդողանը մեկնում է Կատար
Էրդողանը մեկնում է Կատար

Թուրքիայի նախագահը կմասնակցի «Իսլամական համագործակցության կազմակերպության» և Արաբական լիգայի արտահերթ գագաթնաժողովին։

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}