Քաղաքական12:48, 12 Հունվար 2018
Գերմանիայի կոալիցիոն կառավարությունը Թուրքիայի հարցում զիջումների չի գնա

Գերմանիայում վերսկսվել են նոր կառավարության ձևավորման բանակցությունները «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Քրիստոնեա-սոցիալիստական միություն» (CSU) և «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) կուսակցությունների միջև: Վերոնշյալ երեք կուսակցությունները պատրաստել են համատեղ փաստաթուղթ, որտեղ նշվել է, թե Գերմանիան ինչպիսի քաղաքականություն կվարի օրակարգային մի շարք հարցերում:
Ըստ թուրքական «Yeniakit» թերթի կայքի՝ առանձին տեղ է հատկացվել Թուրքիային, որի վերաբերյալ 3 կուսակցությունները միակարծիք են: Ըստ նրան՝ թեև Գերմանիայի համար Թուրքիան հանդիսանում է կարևոր «դաշնակից և հարևան», այնուամենայնիվ Թուրքիայում ներքաղաքական իրադրությունը շարունակում է լարված մնալ:
«Քանի որ Թուրքիայում ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը անկում է ապրում, իսկ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը` վատթարանում, ապա Թուրքիայի հետ բանակցություններում նոր էջ չի բացվի, բայց ոչ էլ կփակվի ներկայիս գործընթացը»:
Հայտարարությունում հիշեցվել է, որ Թուրքիան չի կատարել ստանձնած մի շարք պարտականություններ և որպես դրա հետևանք, պաշտոնական Անկարայի հետ Գերմանիան չի դյուրացնի վիզաների տրամադրման գործընթացը, իսկ մաքսային միության վերաբերյալ պայմանագիրն էլ չի ուժեղացվի:
Հիշեցնենք, որ Թուրքիան ԵՄ Մաքսային Միությանը միացել է 1995 թվականին, ինչի շնորհիվ Թուրքիայի և ԵՄ-ի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 4 անգամ: Թուրքիայի արտաքին առևտրի 40 տոկոսը բաժին է հասնում ԵՄ երկրներին: Թուրքիայում ուղղակի ներդրումների 1/3-ը կատարում են ԵՄ ընկերությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |