Հասարակական10:33, 12 Հունվար 2018
2017 թվականին 32.4 մլն զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը գերմանացի լրագրողների հետ զրույցում խոսել է տուրիզմի ոլորտում 2017թ. Թուրքիայի գրանցած արդյունքների մասին:
Թուրքական «Milliyet» թերթի կայքի փոխանցմամբ՝ Քուրթուլմուշը նշել է, որ 2017թ. 32.4մլն զբոսաշրջիկ է մեկնել Թուրքիա, որի արդյունքում երկիրը ունեցել է 26մլրդ դոլարի շահույթ:
«2017թ. անհավանական հաջողություն ունեցանք: Այդ ցուցանիշներն ավելի են բարձրանալու: Նպատակ ունենք, որ 2019թ. ցուցանիշները գերազանցեն 2014թ.ին: Իսկ 2023թ. նպատակ ունենք, որ մեր երկիր այցելի 50մլն զբոսաշրջիկ և մենք էլ ունենանք 50մլրդ դոլարի շահույթ»,-ասել է Քուրթուլմուշը:
Թուրքական աղբյուրը նշում է, որ 2014թ. Թուրքիա մեկնած գերմանացի զբոսաշրջիկների թիվը հասել էր 5.5 մլն-ի: Իսկ 2017թ. Թուրքիա էր մեկնել ընդամենը 3.5մլն գերմանացի զբոսաշրջիկ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |