Հասարակական08:23, 11 Հունվար 2018
Թուրքիայի հասարակությունը երկրի առաջնային խնդիրն է համարում ահաբեկչությունը

«IPSOS» սոցիալական հետազոտությունների ինստիտուտը «Թուրքիայի բարոմետր 2017» խորագրով զեկույց է հրապարակել։ Թուրքական «Habertürk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ զեկույցը կազմվել է 2017թ․ նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հարցումների հիման վրա։ Ուսումնասիրությանը մասնակցել են պատահականության սկզբունքով ընտրված 1320 քաղաքացի։
Հետազոտության արդյունքների վստահելիության մակարդակը գնահատվել է 95 տոկոս, սխալի հավանականությունը՝ 2․5 տոկոս։
Զեկույցի համաձայն՝ Թուրքիայի բնակչությունը նախորդ տարիների պես շարունակում է երկրի ամենաառաջնային խնդիր համարել ահաբեկչությունը։ Սակայն, եթե 2016թ․ անցկացված նմանատիպ հարցումների ընթացքում ահաբեկչությունը որպես գլխավոր խնդիր էին նշել հարցվածների 61 տոկոսը, ապա 2017թ․ այդ ցուցանիշը կտրուկ նվազել է՝ հասնելով 35 տոկոսի։
Հարցվածների 23 տոկոսը կարևորել է տնտեսական խնդիրները, նախորդ երեք տարիների համեմատ ամենաբարձր մակարդակի հասած այս ցուցանիշը 2016թ․ համեմատ ավելացել է 8 տոկոսով։ Մասնակիցների 12 տոկոսը առաջնային է համարել կրթության հետ կապված խնդիրները Թուրքիայում։ Նշենք, որ 2015-2016 թթ․ այս ոլորտի խնդիրներին առաջնայնություն էր տվել հարցվածների միայն 5 տոկոսը։
Հետազոտության մասնակիցների 2 տոկոսը կարևորել է քրդական հարցը։ Այս ցուցանիշը ամենացածրն է վերջին 3 տարիների ընթացքում։
Երկրի ընդհանուր վիճակից գոհ քաղաքացիների թիվը նկատելիորեն ավելացել է։ Եթե 2016թ․ հարցվածների 25 տոկոսն էր նշել, որ գոհ է երկրի վիճակից, ապա 2017թ․ հարցումների ընթացքում այդ թիվը հասել է 38 տոկոսի։ Իսկ մասնակիցների 27 տոկոսը հույս է հայտնել, որ մոտ ապագայում Թուրքիայի վիճակն ավելի լավ կլինի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

«Seltat.ru» հարթակում հրապարակվել է տուր փաթեթների վաճառքի սեպտեմբերի վիճակագրությունը:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |