Տարածաշրջան11:32, 11 Հունվար 2018
Թուրքիայում կալանավորվել է Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը

Թուրքիայում կալանավորվել է 33-ամյա Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Գոջհա Սագնաձեն, ով հանդիսանում էր 1.5 տարի առաջ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը:
Ըստ թուրքական «Airlinehaber» լրատվական կայքի՝ Սագնաձեն կալանավորվել է Թուրքիայի Տրապիզոն նահանգի Օֆ շրջանում: Նա ահաբեկչությունից հետո տեղափոխվել էր Տրապիզոն նահանգ և այնտեղ աշխատում էր թեյի պլանտացիաներից մեկում:
Իրավապահ մարմինների կողմից իրականացված հարցաքննության ընթացքում պարզվել է, որ որոշ ժամանակ Սագնաձեն անդամակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը:
Նրա մոտից առգրավվել են լուսանկարներ, որոնք ապացուցում են ԻՊ-ի հետ նրա կապը: Նա նույնիսկ որոշ ժամանակ ապրել է ահաբեկչության մեկ այլ կազմակերպիչ Ահմեթ Չաթաևի տանը, ով մի քանի ամիս առաջ սպանվել էր վրացի հատուկ ջոկատայինների կողմից կազմակերպած օպերացիայի ընթացքում:
Սագնաձեին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու մեղադրանք:
Հիշեցնենք, որ 2016թ, հունիսի 28-ին Աթաթուրք անվան օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով 46 մարդ էր զոհվել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։

Սա միջին հաշվով նշանակում է օրական շուրջ 100, իսկ ժամում՝ 4 երկրաշարժ։

Թուրքիայի նախագահը, Ադրբեջանից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Գործընթացը մեկնարկել է հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե նահանգում:
Տեղացիները նշում են, որ նախկինում գյուղից-գյուղ գնում էին նավակով, իսկ այժմ՝ ոտքով։
Դատարանը հայտնել է, որ խնդրի վերաբերյալ նախնական որոշում կկայացվի մինչև 2025-ի օգոստոսի 8-ը։
«Թուրքիայի նպատակները և տարածաշրջանային ներկայությունը երկար ժամանակ սպառնալիք է ստեղծելու Իսրայելի անվտանգության համար»:
Թուրքիայի նախագահը նաև անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |