Տարածաշրջան07:30, 10 Հունվար 2018
«Al JAZEERA». Թուրքիան պատրաստվում է ներխուժել Աֆրին և Մանբիչ

Կատարում հեռարձակվող «AL JAZEERA» հեռաուստատեսության եթերում հայտարարվել է, որ Թուրքիան վերջին նախապատրաստական աշխատանքներն է իրականացնում Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Աֆրին և Մանբիչ շրջաններում ռազմական գործողություն սկսելու համար:
«AL JAZEERA»-ի թղթակից Էլ Մութեզ Բիլլլահ Հասանը մասնավորապես ասել է, թե իբր «մեծ հավանականություն կա, որ Սիրիայի քրդերին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության մեջ Ֆեթուլլահ Գյուլենի մատը խառն է, ուստի ժամանակն է, որ Թուրքիան քայլեր ձեռնարկի»:
Նշենք, որ Թուրքիան ամիսներ շարունակ զինտեխնիկա է կուտակում Սիրիայի Աֆրին քաղաքին սահմանակից թուրքական Քիլիս շրջանում: Այժմ 10 հազար թուրք զինվոր, ինչպես նաև «Սիրիայի ազատ բանակ»-ի 15 հազար զինվոր սպասում են հրամանի, որպեսզի ներխուժեն Աֆրին:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին դիտարկում է որպես ահաբեկչական կազմակերպություններ: Թուրք պաշտոնյաները բազմիցս հայտնել են, որ երբեք թույլ չեն տա, որ Սիրիայի հյուսիսում քրդերը պետություն ստեղծեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |