Տարածաշրջան07:20, 09 Հունվար 2018
Թուրքիայի զինուժի ավտոշարասյունը Սիրիայում հարձակման է ենթարկվել

Թուրքիայի զինված ուժերին պատկանող ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Սիրիայի Իդլիբ նահանգի Դարեթ ալ Իզզե շրջանում:
Ըստ թուրքական «Hurriyet» օրաթերթի կայքի՝ հարձակման հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, ռազմական մեքենաները չեն վնասվել: Բանն այն է, որ ականանետերով հարձակված հակառակորդը վրիպել է: Ականներն ընկել են թուրքական ավտոշարասյունից 20-30 մետր հեռավորության վրա:
Չի նշվում, թե ովքեր են կրակ բացել ավտոշարասյան վրա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշերը Թուրքիայի զինուժը մտել էր Սիրիայի հյուսիսային Իդլիբ նահանգ: Աստանայում ձեռքբերված համաձայնությամբ՝ Իդլիբում «անվտանգության» գոտի էր սահմանվել: Որպես երաշխավոր երկրներ հանդես են գալիս Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |