Քաղաքական08:42, 09 Հունվար 2018
Գերմանիայի արտգործնախարարը իր տանը Չավուշօղլուին թուրքական թեյ է հյուրասիրում

Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը դատապարտել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելի և նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած հանդիպումը:
Երկու արտգործնախարների հանդիպումը կայացել է Զիգմար Գաբրիելի տանը և թուրքական լրատվամիջոցիների պնդմամբ՝ անցել էր դրական մթնոլորտում:
Հրապարակվել է լուսանկար, որտեղ Գերմանիայի արտգործնախարարը իր տանը իր իսկ ձեռքով Չավուշօղլուին թուրքական թեյ է հյուրասիրում: Ըստ թուրքական «Ensonhaber» լրատվամիջոցի՝ այդ քայլը կարևոր ժեստ է թուրք-գերմանական հարաբերությունների կարգավորման համար:
Մինչդեռ Օզդեմիրը կոչ է արել Գերմանիայի իշխանություններին շարունակել տնտեսական և քաղաքական ճնշումները թուրքական իշխանությունների վրա:
Թուրքական կայքը Օզդեմիրին որակել է որպես Թուրքիայի «թշնամի» և հավելել է, որ նա ամեն կերպ վնասում է թուրք-գերմանական հարաբերություններին:
Հիշեցնենք, որ Օզդեմիրը Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, եղել է Հայոց ցեղասպանության բանաձևի քվեարկության նախաձեռնողը և բանաձևի ընդունման ամենաակտիվ կողմնակիցներից մեկը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |