Տարածաշրջան04:32, 28 Դեկտեմբեր 2017
Էրդողանը Սիրիայի նախագահին ահաբեկիչ է անվանել
Թունիսում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թունիսի նախագահի հետ հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
Ըստ թուրքական «Aydinlik» լրատվամիջոցի՝ զրույցի ժամանակ Էրդողանը մի շարք կոշտ հայտարարություններ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հասցեին։
«Սիրիայում հնարավոր չէ ապագան կառուցել Ասադի հետ։ Ինչպե՞ս կարելի է կառուցել ապագա մի նախագահի հետ, ով սպանել է 1մլն մարդու։ Արդյո՞ք Սիրիայի ժողովուրդը ցանկանում է պետության գլխին տեսնել նման անձի։ Բացահայտ ասում եմ, որ Ասադը ըստ էության ահաբեկիչ է։ Նա իրականացնում է ահաբեկչություն պետական մակարդակով: Տեսեք, մինչև հիմա Սիրիայում արյուն է թափվում։ Մենք Ռուսաստանի և դաշնակից ուժերի հետ ինչո՞ւ ենք այնտեղ, որովհետև Ասադի հետ խաղաղություն հնարավոր չէ», -ըստ թուրքական «Evrenesel» լրատվամիջոցի՝ ասել է Էրդողանը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |