Քաղաքական12:47, 27 Դեկտեմբեր 2017
Սուդանցի քաղաքական գործիչը Թուրքիային կոչ է արել ռազմաբազա հիմնել Սուդանում

Սուդանի «Բարեփոխումների» կուսակցության փոխնախագահ և երկրի խորհրդարանի պատգամվոր Հասան Օսման Ռըզքը Թուրքիային առաջարկել է իրենց երկրում հիմնել ռազմաբազա:
Ըստ «Turkiyegazetesi» լրատվամիջոցի՝ նա մասնավորապես առաջարկել է, որ այն կառուցվի Կարմիր ծովում՝ Սուդանի նավահանգիստներից մեկի հարևանությամբ :
Նաև առաջարկել է ավելի զարգացնել Թուրքիայի հետ հարաբերությունները: Ռըզքի խոսքերով՝ Սուդանը մի շարք ապրանքներ կարող է ներկրել Թուրքիայից: Մասնավորապես խոսքը անասնապահության, արդյունաբերական և գյուղատնտեսական ապրանքանիշների մասին է:
Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Սուդանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հանդես էր եկել աղմկահարույց հերթական հայտարարությամբ: Նա մասնավորապես տեղի իշխանություններին առաջարկել էր «իրենց հանձնել» Սուակին կղզին, որտեղ գտնվում է Սուդանի խոշորագույն նավահանգիստը: Թուրքիայի նախագահի խոսքերով՝ այդ նավահանգիստն այժմ անմխիթար իրավիճակում է և Թուրքիան պատրաստ է բարեկարգել այն:
Սուակին կղզին ժամանակին եղել է Օսմանյան կայսրության կազմի մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայում կարծում են, որ Սիրիայի վերականգնումը կարևոր է տարածաշրջանում Թուրքիայի տնտեսական և դիվանագաիտական դերի համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Միջոցառումը կազմակերպվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի և Ադրբեջանի թուրքական տան կողմից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Հունգարիայում անցկացվող «Թյուրքական պետությունների կազմակերպության» ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
Միջոցառումը կազմակերպվել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» համայնքի և Ադրբեջանի թուրքական տան կողմից։
MİT-ի ղեկավար Իբրահիմ Քալընը Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի պատվիրակության հետ քննարկել է երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր:
Թուրքիայի կառավարության «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Էգեյան ծովում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ։
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը նշել է, որ զորավարժության սցենարը և բոլոր փուլերը իրենց հայտնի են։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |