• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:24
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Միջազգային08:13, 27 Դեկտեմբեր 2017

Եվրամիության նոր նախագահը չի նախատեսում զբաղվել Թուրքիայի եվրաինտեգրմամբ

Եվրամիության նոր նախագահը չի նախատեսում զբաղվել Թուրքիայի եվրաինտեգրմամբ

2018թ. հունվարի 1-ից Եվրամիության նախագահությունը կստանձնի Բուլղարիան: Թուրքական ընդդիմադիր «T24» լրատվակայքի տեղեկացմամբ՝ առաջիկա վեց ամսվա համար Բուլղարիայի կողմից կազմված գործունեության ծրագրում որևէ անդրադարձ չի կատարվում Թուրքիա եվրաինտեգրման գործընթացին:

Փոխարենը  Բուլղարիան Եվրամիության ընդլայնման գործընթացում մեծ նշանակություն է տվել Արևմտյան Բալկաններին, և 2018թ. մայիսի 17-ին նախատեսված է այդ տարածաշրջանի վերաբերյալ հատուկ գագաթնաժողով անցկացնել Սոֆիայում:

«Hürriyet» -ի վերլուծաբան Գյուվեն Օզալփի խոսքով՝ Բուլղարիան բավարարվել է իր ծրագրում Թուրքիայի վերաբերյալ միայն հետևյալ ձևակերպմամբ. «ԵՄ նախագահության ընթացքում Բուլղարիան կջանա շարունակել Թուրքիայի հետ երկխոսությունն ու համագործակցությունը»:  Մինչդեռ ընդլայնման գործընթացում առանցքային խնդիր է դարձել Արևմտյան Բալկաններ եվրաինտեգրման հարցը:  «Ընդլայնման գործընթացում Արևմտյան Բալկաններն ու Թուրքիան միմյանցից տարանջատելու միտումը վերջին շրջանում շատ լավ նկատելի է  նաև Բրյուսելի դիրքորոշման մեջ», - նկատում է Օզալփը:

Միևնույն ժամանակ՝ Բուլղարիան նաև իր աջակցությունն է հայտնել 2016թ. մարտի 18-ին Թուրքիայի և ԵՄ-ի միջև ձեռք բերված համաձայնությանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ այդ համաձայնագրի տառին:


Միջանկյալ հիշեցնենք, որ ԵՄ անդամ-երկրների ղեկավարները և Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 2016թ․ մարտի 18-ին համաձայնագիր էին կնքել՝ պայմանավորվելով վերադարձնել Թուրքիայով Հունաստան ժամանած բոլոր անօրինական ներգաղթյալներին՝ Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի, 3 մլրդ եվրոյի և Թուրքիայից սիրիացի փախստականների ԵՄ-ում ընդունելու փոխարեն:

Հավելենք, որ Բուլղարիան կողմ է Անկարայի հետ լավ հարաբերությունների պահպանմանը, սակայն առանձնապես դրական չի տրամադրված Թուրքիայի եվրաինտեգրման հարցում: Այս երկիրը Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է համարում է ոչ միայն ԵՄ շրջանակներում և առաջարկում  է դիտարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ասպեկտներ ևս:

Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը օրեր առաջ տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում Թուրքիայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Եկեք վերջ տանք Թուրքիայի ԵՄ անդամ դառնալու վերաբերյալ երկերեսանիությանը: Ավելի լավ կլինի նստենք և Թուրքիայի ու ԵՄ-ի միջև հատուկ պայմանագիր ստորագրենք»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան ցավակցել է Սուդանին
13:41, 03 սեպ
Թուրքիան ցավակցել է Սուդանին

Սուդանում մի քանի օր շարունակվող հորդառատ անձրևներից հետո սողանք է տեղի ունեցել, որը խլել է առնվազն 1000 մարդու կյանք։

Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը
11:50, 02 սեպ
Ստամբուլի օդանավակայանը դարձել է Եվրոպայի ամենածանրաբեռնված օդանավակայանը

Այնտեղից օրական միջինում իրականացվել է 1635 թռիչք։

Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում
11:13, 26 օգոս
Թուրք-շվեդական գաղտնի փաստաթղթերը՝ Ստոկհոլմի օդանավակայանի զուգարանում

Մոռացված թղթապանակը, որի մեջ եղել են գաղտնի տեղեկություններ, հայտնաբերվել է օդանավակայանի աշխատակիցների կողմից։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}