Հասարակական13:21, 25 Դեկտեմբեր 2017
Նորաստեղծ «İyi Parti» կուսակցությունը ընտրությունների դեպքում կարող է անցնել Թուրքիայի խորհրդարան

Եթե այս կիրակի Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ անցկացվեին, ապա խորհրդարան կմտներ 3 կուսակցություն. իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) և նորաստեղծ «İyi Parti» կուսակցությունը:
«Sputnik»-ի թուրքական ծառայության համաձայն՝ այս մասին հայտնի է դարձել Ստամբուլի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անցկացրած սոցհարցումների արդյունքում:
Թուրքիայի 12 նահանգում 1543 քաղաքացու հետ անցկացված հարցումների համաձայն՝ ընտրողների շրջանում մեծ չափով աճել է որոշակի նախապատվություն չունեցողների թիվը: Դրա հետևանքով հատկապես նվազել է իշխող ԱԶԿ-ի, ընդդիմադիր ԺՀԿ-ի և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) կողմնակիցների թիվը:
Ամեն ամիս նմանատիպ հարցումներ անցկացնող Ստամբուլի տնտեսական հետազոտությունների կենտրոնը նաև արձանագրել է, որ «İyi Parti» կուսակցությունը ստեղծման օրից հարցումների արդյունքներով միշտ հաղթահարել է նվազագույն շեմը: Մինչդեռ մյուս կուսակցությունների կողմնակիցների թիվը նկատելիորեն նվազել է:
«İYİ Parti» քաղաքական կուսակցությունը հիմնվել է 2017թ. հոկտեմբերի 25-ին՝ թուրք պատմաբան և քաղաքական գործիչ Մերալ Աքշեների կողմից: Աքշեներն ու նրա կողմանկիցները ԱՇԿ-ի նախկին անդամներ են, ովքեր կուսակցությունից հեռացան 2015թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններից հետո՝ չհամաձայնելով Դևլեթ Բահչելիի վարած քաղաքականության հետ:
«Hürriyet»-ում տեղ գտած մի հրապարակման համաձայն՝ կուսակցության անվանումը ծագում է օղուզական ցեղերից մեկը՝ կայը ցեղը խորհրդանշող սիմվոլից՝ IVI : Կուսակցության հիմնումից հետո հայտնի դարձավ, որ նրա համահիմնադիրների երկուսը՝ Էլմաս Կիրակոսը և Թայլան Յըլդըզը, ծագումով հայեր են:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

2024 թվականի ընթացքում Թուրքիա է ընդունել է 60․6 մլն զբոսաշրջիկ։

Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:

Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
«Քուրդիստանի բանվորական կուսակցության» խոսնակը գործընթացի հնարավոր շարունակականությունը կապել է Թուրքիայի գործողությունների հետ։
Ըստ Ֆրիդրիխ Մերցի՝ վաճառքի թույլտվության գործընթացը դրական ընթացքի մեջ է:
Սոցհարցման մասնակիցների մեծ մասը կարծում է, որ Թուրքիայի վրա հնարավոր հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն օգնության չի գա:
Էրդողան. «Դեմոգրաֆիայի խնդիրը մեր ազգի համար քիչ-քիչ վերածվում է գոյության մարտահրավերի»
«Ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու» հոդվածի քրվարույթի շրջանակներում ձերբակալված ընդդիմադիր գործիչը դատապարտվել է բոլորովին այլ մեղադրանքով։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |