Տարածաշրջան08:45, 25 Դեկտեմբեր 2017
2018թ. ռուս խորհրդարականները կմեկնեն Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ 2018թ. ռուս խորհրդարանականներից կազմված պատգամավորները կմեկնեն Թուրքիա: Ըստ թուրքական «Haber7» լրատվական կայքի՝ այդ մասին նա հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանի հետ հանդիպման ժամանակ, որը կայացել է Պակիստանում:
Միջանկյալ նշենք, որ Պակիստանում ընթանում է միջազգային կոնֆերանս, ահաբեկչության դեմ պայքարի հարցով: Կոնֆերանսին մասնակցում են տարածաշրջանային մի շարք երկրներ:
«Հարաբերությունները 2 երկրների միջև զարգանում են և դրանում իրենց ներդրումն ունեն երկրների նախագահները: Ուստի կարևոր է, որ իրականացվեն բարձր մակարդակով ընդունված համաձայնությունները: Մեր պատգամավորները տարբեր հանձնաժողովների շրջանակներում արդեն հանդիպումներ են ունեցել: Հարաբերությունների զարգացումը կարևորում ենք, այդ պատճառով գալիք տարի նախատեսում ենք այցելել Թուրիքա: Կարծում ենք, որ այդ այցը կնպաստի մեր հարաբերությունների ամրապնդմանը»,-ասել է ռուս պաշտոնյան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |