Իրավական13:09, 22 Դեկտեմբեր 2017
Թուրքիայում հեղաշրջման փորձի գործով դատախազությունը 159 հոգու համար ցմահ ազատազրկում է պահանջել

Թուրքիայում շարունակվում են 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման գործի շրջանակներում ընթացող դատավարությունները:
Ըստ թուրքական «T24.com.tr» լրատվական կայքի՝ Ստամբուլի հանրապետական դատախազությունը մեղադրական եզրակացություն է հրապարակել հեղաշրջման փորձի ընթացքում Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանը զավթելու մեջ մեղադրվող 159 զինվորականների վերաբերյալ: Բոլոր 159 զինվարականների համար դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկում: Նրանցի 95-ը այս պահին կալանավորված են:
Բոլորին առաջադրվել է «սահմանադրական կարգի տապալման փորձ», «Թուրքիայի ազգային մեծ ժողովը ոչնչացնելու փորձ», «Թուրքիայի կառավարությանը ոչնչացնելու փորձ» մեղադրանքները՝ դրանցից յուրաքանչյուրի համար մեկական ծանրացված ցմահ ազատազրկման պահանջով:
Որոշ մեղադրայլների, բացի վերոնշյալներից, առաջադրվել է նաև «դիտավորյալ սպանության», «սպանության փորձի», «մարդուն ազատությունից զրկելու», «օդային հաղորդակցության միջոց առևանգելու», «զենքի օգտագործմամբ սպառնալու», «դիտավորյալ մարմնական վնասվածք հասցնելու», «գույքին վնաս հասցնելու» և այլ մեղադրանքներ:
Նշենք, որ 2017 թվականի հունիսին թուրքական դատարանը ցմահ ազատազրկման էր դատապարտել 38 ամբաստանյալի՝ հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ մահափորձ կատարաելու մեղադրանքով:
Ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահի աշխատակազմի գլխավոր քարտուղար Ֆահրի Քասըրգանին առևանգելու գործով դատավարության շրջանակներում էլ նույն դատավճիռը կայացվել էր 23 մեղադրյալի նկատմամբ:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում ռազմական ճանապարհով պետական հեղաշրջման փորձ էր կատարվել, որը, սակայն, հուլիսի 16-ի դրությամբարդեն լիովին ճնշվել էր: Օդուժի կիրառմամբ իրագործված հեղաշրջման փորձի հետևանքով, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 248 զոհ և 2.196 վիրավոր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իտալական մամուլի տեղեկություններով՝ նրանք կասկածվում են «Մակկինա դի Սանտա Ռոզա» տոնին հնարավոր հարձակման նախապատրաստման մեջ։

Եթե 2020-ի դրությամբ Թուրքիայում քրեակատարողական հիմնարկների համալրվածությունը կազմում էր մոտավորապես 230.000, ապա այսօր այն գերազանցում է 266.000-ը:

Թուրքիայի նավահանգիստ այցելող նավերից կպահանջվեն փաստաթղթեր, որոնցում նշված կլինի, որ նրանք ռազմական բեռներ չեն տեղափոխում Իսրայել։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |