• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
08 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 20:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական10:57, 20 Դեկտեմբեր 2017

Ծաղրանկարիչ Լաթուֆը քննադատել է «Twitter»-ը վերահսկելու Էրդողանի փորձերը

Ծաղրանկարիչ Լաթուֆը քննադատել է «Twitter»-ը վերահսկելու Էրդողանի փորձերը

Պաղեստինյան ծագմամբ բրազիլացի ծաղրանկարիչ Կառլոս Լաթուֆը քննադատել է Twitter-ի վրա ճնշում գործադրելու Էրդողանի փորձերը: Թուրքական «Evrensel.net» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Թուրքիայի նախագահի վերաբերյալ իր ծաղրանկարներով հայտնի Լաթուֆը համոզմունք է հայտնել, որ եթե այդ ծաղրանկարները Թուրքիայում արված լինեին, ապա իր նկատմամբ ևս բռնություններ կկիրառվեին:

Հիշեցնելով, որ Թուրքիայում ընդդիմադիր ուժերը մասսայաբար ձերբակալվում կամ ազատազրկվում են, Լաթուֆն ասել է. «Անկասկած է, որ եթե այդ ծաղրանկարները Թուրքիայում արած լինեի, ինձ կկալանավորեին, կտտանքների կենթարկեին և, հնարավոր է, որ ֆանատիկներից մեկը փորձեր ինձ սպանել, ինչպես պատահեց Ջան Դյունդարի հետ»:

Միջանկյալ հիշեցնենք, որ անվանի ծաղրանկարիչը Էրդողանի վերաբերյալ  քաղաքական ծաղրանկար էր հրապարակել թվիթերյան իր էջում, ինչից հետո Թուրքիայի նախագահի փաստաբանները «Twitter»-ից պահանջել էին արգելափակել Լաթուֆի կողմից հրապարակված շուրջ 80 բովանդակություն, այդ թվում՝ նշյալ ծաղրանկարները:

«Միթե սա է Թուրքիայի ժողովրդավարությունը: Ինչո՞ւ Էրդողանը չի ցանկանում, որ թուրքերը տեսնեն այդ ծաղրանկարները: Ինչի՞ց է վախենում Էրդողանը», - հարցրել է Լաթուֆը՝ Էրդողանի այդ պահանջը որակելով որպես գրաքննություն:

Ծաղրանկարիչը նկատել է, որ Թուրքիայում մամուլի նկատմամբ շատ լուրջ ճնշումներ են գործադրվում: Նա նշել է, որ սոցիալական ցանցերի միջոցով հետևում և անդրադառնում է ոչ միայն Թուրքիայում, այլև Պաղեստինում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումներին:

Լաթուֆը պատմել է, որ 2010թ. եղել է Թուրքիայում և մեծ գոհունակությամբ նկատել, որ ընթերցողների մի մեծ զանգված հետևում է իր ծաղրանկարներին. դրանք արագորեն տարածվում են սոցցանցերում: Նրա կարծիքով՝ Էրդողանը հենց այդ պատճառով է պարբերաբար փորձում ճնշում գործադրել  «Twitter»-ի վրա: Առավել ևս, որ նախկինում Լաթուֆի ծաղրանկարները օգտագործվել են նաև ցույցերի ժամանակ՝ «արաբական գարուն» կոչված հեղափոխությունների ալիքի ժամանակ:

Լաթուֆը նկատել է, որ եվրոպական երկրները լռության են մատնում Թուրքիայում տեղի ունեցող զարգացումները. «Ցավոք Էրդողանի անհատական կրքերի պատճառով Թուրքիայում աստիճանաբար իշխում է մի տոտոլիտար ռեժիմ, որտեղ ընդդիմադիրները պիտակավորվում են որպես պետության թշնամիներ: Ակնհայտ է, որ  Եվրամիությունը աչք է փակում Թուրքիայում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վրա, քանի որ Էրդողանը սիրիացի փախստականներին օգտագործում է որպես քաղաքական շանտաժի գործիք», - ասել է Լաթուֆը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
10:34, 04 սեպ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}