Տարածաշրջան10:19, 20 Դեկտեմբեր 2017
Էրդողան. «Երուսաղեմի հարցը տեղափոխելու ենք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը կտեղափոխի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Էրդողանը այս մասին հայտարարել է Ջիբութիի նախագահ Իսմաիլ Օմար Գուլլեհի հետ հանդիպումից հետո Անկարայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի պատմական կարգավիճակը փոխել նախատեսող այդ վտանգավոր քայլը (ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը-EH) կանխելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած բանաձևը ցավոք ԱՄՆ-ի վետոյի պատճառով չընդունվեց: Կարևորում ենք խորհրդի մնացած 14 անդամների կողմից բանաձևի նախագծին ցուցաբերած աջակցությունը: Այժմ բանաձևը տեղափոխելու ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա»:
Էրդողանը հույս է հայտնել, որ Գլխավոր ասամբլեայի 2/3-ը կաջակցի առաջարկվող բանաձևին՝ կոչ անելով բոլոր անդամ երկրներին «տեր կանգնել Երուսաղեմի պատմական կարգավիճակին»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը, որը չի ճանաչում Երուսաղեմի կարգավիճակը և կոչ անում չեղարկել այս որոշումը: Քվեարկության արդյունքում փաստաթուղթը 14 կողմ ձայն է հավաքել: ԱՄՆ-ը` որպես Անվտանգության խորհրդի մշտական անդամ, օգտագործել է վետոյի իր իրավունքը:
Նախագծում ասվում էր, որ «ցանկացած որոշում և գործողություն, որ ենթադրում է Երուսաղեմի բնավորության, կարգավիճակի և ժողովրդագրական կազմի փոփոխություն, իրավական ուժ չունի, անվավեր է և պետք է չեղարկվի»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազն Ադրբեջանի ներկայացուցչի հետ հանդիպմանը քննարկել է Հարավային Կովկասում օգոստոսի 8-ից հետո ստեղծված իրավիճակը:

Հրդեհի հետևանքով տուժվել է կենտրոնում գտնվող 17 խանութ:

Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում կայացել է Թուրքիայի և ՌԴ նախագահների հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |