Հասարակական07:25, 18 Դեկտեմբեր 2017
ՄԱԿ-ի զեկույց. Թուրքիան ըստ երջանկության չափանիշի 69-րդ հորիզոնականում է

Թուրքիան 69-րդ հորիզոնականն է զբաղեցրել ՄԱԿ-ի «Երջանկության համաշխարհային զեկույցում» (The World Happiness Report): Այս մասին տեղեկացնում է թուրքական «Habertürk» լրատվակայքը: Զեկույցի համար հիմք է եղել 155 երկրում անցկացված ուսումնասիրությունը:
Առաջին երեք հորիզոնականներում են Նորվեգիան, Դանիան, Իսլանդիան: Հայտնի կանադացի տնտեսագետ, զեկույցի համահեղինակ Ջոն Հելիվելը նշում է, որ առաջատար տասնյակը ամեն տաի նույնն է, փոխվում են միայն դիրքերը տասնյակի ներսում:
«Աշխարհի բոլոր ծայրերում ուսումնասիրություններ ենք անցկացնում: Երջանկությունը չափում ենք ըստ հետևյալ 6 չափորոշիչների՝ համախառն ազգային արդյունք, առողջ կյանքի տևողություն, սոցիալական աջակցություն (այսինքն՝ խնդիրներ ունենալու դեպքում վստահելի աջակիցների առկայությունը), վստահություն, սեփական կյանքի վերաբերյալ որոշումներ կայացնելու ազատություն, սոցիալական նվիրվածություն: Ես այս ամենին կհավելեի նաև անհատների կյանքի նպատակի առկայությունը», - ասել է կանադացի գիտնականը:
Հելիվելի խոսքով՝ Թուրքիան հատկապես լավ ցուցանիշ է դրսևորում համախառն ազգային արդյունքի ու սոցիալական աջակցության ոլորտում, իսկ նվիրվածության, վստահության և որոշումներ կայացնելու ազատության տեսակետից արդյունքները բացասական են:
Ընդ որում՝ բնակչության երջանկության առումով ամենաբարենպաստ արդյունքները Թուրքիայում գրանցվել են 2008 թվականին: Դրանից հետո, ելնելով ՄԱԿ-ի տարեկան զեկույցներից, որևէ նկատելի առաջընթաց այս ոլորտում տեղի չի ունեցել:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |