Քաղաքական09:47, 18 Դեկտեմբեր 2017
Էրդողան. «Շուտով արևելյան Երուսաղեմում կբացենք մեր դեսպանատունը»

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քարամանում տեղի ունեցած կուսակցական ժողովում հայտարարել է, որ շուտով դեսպանատուն են բացելու արևելյան Երուսաղեմում:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությանը, ասել է. «ՄԱԿ-ի որոշումները անտեսելով՝ այս քայլն անողներն ուզում են ասել (ՄԱԿ-ին)՝ «Մենք ձեզ չենք ճանաչում: Մենք էլ ձեզ չենք ճանաչում: Չորեքշաբթի Իսլամական համագործակցության կազմակերպությանը գագաթաժողով անցկացնելու կոչ արեցի, մեկ շաբաթում բոլորը հավաքվեցին:
...Միաձայն ընդունված հայտարարությունը հետևյալ ուղերձն էր պարունակում աշխարհին՝ մուսուլմանների մայրաքաղաք Երուսաղեմը չեք կարող հրեաների սեփականությունը դարձնել: Այստեղ մուսուլմանների ու քրիստոնյաների սրբատեղիներն են գտնվում, բայց ոչ՝ ուրիշի: Դուք էլ Ձեր տեղում մնացեք և սիոնիստական օպերացիա մի փորձեք իրականացնել: Եթե փորձեք, դրա գինը թանկ կլինի»:
Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ասում է, որ Երուսաղեմը պետք է հայտարարվի Պաղեստինի մայրաքաղաք, և իրենք վաղուց են դա արել:
«Օկուպացված լինելու պատճառով չենք կարողանում գնալ այնտեղ և մեր դեսպանությունը բացել: Նույնիսկ մեր դեսպանությունն է այնտեղ ներկայացված գլխավոր հյուպատոսարանի միջոցով: Մենք փաստացի արել ենք դա (Երուսաղեմում դեսպանատուն բացելը նկատի ունի-EH): Մոտ է նաև այն օրը, երբ այնտեղ պաշտոնապես կբացենք մեր դեսպանատունը»:
Հիշեցնենք, որ արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու առաջարկը արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ստամբուլում Երուսաղեմի հարցով կայացած «Իսլամական համագործակցության կազմակերպության» (ԻՀԿ) արտահերթի գագաթաժողովի ժամանակ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում օրերս արված փոփոխությամբ Արևելյան Երուսաղեմն արդեն նշվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |