Հասարակական10:25, 14 Դեկտեմբեր 2017
Թուրքիայում աղբանոց նետված գրքերով գրադարան է հիմնվել

Անկարայի քաղաքապետարանի հավաքարարները հետաքրքիր մտահաղացում են իրականացրել։
Ըստ թուրքական «Gaiadergi» լրատվակայքի՝ նրանք 7 ամիս շարունակ աղբանոցից հավաքել են դեն նետված գրքերը և ստեղծել գրադարան։ Հավաքվել է մոտ 4000 գիրք: Բանվորները հավաքած գրքերը տեղափոխել են Անկարայի հինավուրց և լքված շենքերից մեկը և այնտեղ էլ հիմնել գրադարանը։ Այդ շենքում տեղի բանվորները սովորաբար սիրում են իրենց հանգիստը անցկացնել։
BBC-ի թուրքական ծառայության թղթակից Ֆունդանուր Օզթուրքը զրուցել է նորաստեղծ գրադարանի պատասխանատու Էրայ Յըլմազի հետ։ Վերջինս նշել է, որ գրադարանը ամեն օր ունի այցելուներ։
«Բանվորները օրվա ընթացքում այստեղ թեյ են ըմպում, ճաշում և լավ ժամանակ անցկացնում։ Իսկ գրքերի քանակը գնալով աճում է և դա մեզ երջանկություն է պարգևում»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |