Տնտեսական07:40, 14 Դեկտեմբեր 2017
Moody's գործակալությունը Թուրքիայի համար բացասական կանխատեսում է արել

Moody's միջազգային վարկանիշային գործակալությունը 2018թ. թուրքական ընկերությունների համար բացասական կանխատեսումներ է արել:
Թուրքական «Ekonomihaber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ գործակալության փոխնախագահ Ռեհան Աքբարը թեմայի վերաբերյալ հետևյալ մեկնաբանությունն է արել. «Քաղաքական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման գործում անհստակությունները, քաղաքական ռիսկերը, ազգային արժույթի մեծ տատանումները 2018թ. թուրքական ընկերությունների համար բացասական տեսլական են ստեղծում: Նույն կերպ բացասական են կանխատեսումները նաև Հարավային Աֆրիկայի համար»:
Moody's -ը նշել է, որ Թուրքիայի տնտեսությունն աշխուժացնող ընդլայնող ֆինանսական քաղաքականության ավարտի պատճառով թուրքական ընկերությունները հաջորդ տարի շատ ավելի դանդաղ կզարգանան:
Միևնույն ժամանակ, գործակալությունը կանխատեսել է, որ Եվրոպայում ապրանքների և ծառայությունների նկատմամբ աճող պահանջարկը զարգացման խթան կհանդիսանա արտահանմամբ զբաղվող թուրքական արդյունաբերական ընկերությունների համար: Իսկ անվտանգության ոլորտի կայունացումը կարող է նպաստել զբոսաշրջության և քաղաքացական ավիացիայի ոլորտի զարգացմանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարն ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարն այցելել են Իզմիր նահանգում գտնվող «SOCAR Turkey»-ի արտադրական կայան:

Էրդողանը Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Սի Ծինփինի հետ։

Մասնավորապես նշվում է, որ էլեկտրաէներգիայի օրական արտադրությունը հասել է 1 մլն 250․000 մեգավատտ-ժամի, իսկ ընդհանուր արտադրությունը ՝ 36.7 մլրդ կիլովատտ-ժամի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։
Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։
Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։
Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |