Տարածաշրջան11:28, 14 Դեկտեմբեր 2017
Իսրայելում առաջարկում են իջեցնել թուրք-իսրայելական հարաբերությունների դիվանագիտական մակարդակը

Իսրայելի խորհդարանում (Քնեսեթ) ներկայացված իսրայելական «Սիոնիստական միություն» կուսակցության պատգամավոր Քսենիա Սվետլովան վարչապետ Բենյամին Նեթանյահուին կոչ է արել թուրք-իսրայելական դիվանագիտական հարաբերությունների մակարդակը «իջեցնել»։
Ըստ թուրքական «Yeniakit» պարբերականի՝ նմանատիպ կոչի պատճառ է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը Իսրայելի «ահաբեկչական պետություն» լինելու մասին։
«Հարգելի վարչապետ և արտգործնախարար, Ձեզ եմ դիմում այն պահանջով, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակի իջեցնեք և համապատասխան միջոցառումներ ձեռնարկեք: Համապատասխան դիվանագիտական միջոցներով պատասխանեք Թուրքիայի նախագահի անընդունելի հայտարարություններին», -ասել է Սվետլովան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահը Երուսաղեմի հետ կապված դեպքերից հետո, հանրության առջև ունեցած ելույթներից երկուսի ժամանակ, Էրդողանը քննադատելով Իսրայելի քաղաքականությունը Պաղեստինի նկատմամբ, Իսրայելին անվանել էր «ահաբեկչական պետություն»։ Ի պատասխան դրան՝ Նեթանյահուն ասել էր․ «Չեմ պատրաստվում բարոյականության մասին խրատ ստանալ, մի նախագահից, ում երկրում հրթիռակոծում են քրդական գյուղերը, ձերբակալում են լրագրողներին»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։

Սեյեդ Աբբաս Մուսավի. «Ադրբեջանն ուզում էր բաց ճանապարհ՝ առանց հայկական վերահսկողության, ինչը, բնականաբար, անընդունելի էր»։

Ըստ Քուրթուլմուշի՝ անկասկած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորումը միևնույն ժամանակ վերջ է դրել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Թրամփ-Պուտին հանդիպմանը։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |