07:09, 13 Դեկտեմբեր 2017
Չավուշօղլուն թուրքական NTV-ի եթերով խոսել է օրակարգային խնդիրների մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական « NTV » հեռուստաալիքի եթերով խոսել է Թուրքիա-ԵՄ և Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների, ինչպես նաև Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:
Թուրք պաշտոնյան հիշեցրել է, որ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Երուսաղեմի հարցով կայանալիք «Իսլամական համագործակցություն» (ԻՀԿ) կազմակերպության արտահերթ գագաթնաժողով է հրավիրվելու, որի ժամանակ խստորեն դատապարտվելու է ԱՄՆ-ի նախագահի որոշումը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հետ կապված:
Չավուշօղլուի խոսքերով՝ իրենք գագաթնաժողովին շեշտելու են, որ պաշտոնական Անկարան արևելյան Երուսաղեմը համարում է Պաղեստինի մայրաքաղաք:
Թուրք պաշտոնյան առիթը ձեռքից բաց չի թողել Իսրայելին մեղադրելու այն բանում, որ վերջինս հրթիռակոծել է Գազայի շրջանը , «օկուպացրել է Պաղեստինի տարածքը»: Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ԵՄ-ն փախստականների հարցում կարող է չտրամադրել Թուրքիային 100մլն դոլար:
«Այդ քայլը անելով՝ ի՞նչ է, կարծում եք, որ հարաբերությունները կկարգավորվե՞ն: Կամ մի՞թե կարծում եք, որ դա անելով Թուրքիային կդաստիարակեք: Արդեն ԵՄ-ի հեղինակությունը վերացել է: ԵՄ-ի ներսում էլ հարգանք չկա»,-ասել է Չավուշօղլուն:
Վերջինս նշել է, որ ԵՄ-ի «սպառնալիքները » դեռևս օգուտ չեն տվել ոչ մեկին: Օրինակ բերելով Ռուսաստանին՝ ասել է. «Դուք պատժամիջոցներ կիրառեցիք Ռուսաստանի դեմ, բայց ի՞նչ արդյունք ստացաք»:
Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին՝ Չավուշօղլուն շեշտել է, որ երկկողմանի հարաբերությունների կարգավորման համար կարևոր նախապայման է Սիրիայի քրդերից ետ վերցնել այն զենքերը, որոնք ԱՄՆ-ն տրամադրել էր վերջիններիս:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |