Իրավական12:34, 13 Դեկտեմբեր 2017
Թուրքիան ողջ աշխարհում 1-ին տեղում է կալանավորված լրագրողների թվով
Միջազգային հեղինակավոր «Լրագրողների պաշտպանության կոմիտե» (CPJ) կազմակերպության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. դեկտեմբերի դրությամբ ողջ աշխարհում 262 կալանավորված լրագրող կա: Այս մասին տեղեկացնում է «BBC Türkçe»-ն:
Կոմիտեի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցում արձանագրվել է, որ ամենից մեծ թվով ազատազրկված լրագրողներ ունեցող 3 երկրներն են Թուրքիան, Չինաստանը և Եգիպտոսը:
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում կալանավորված լրագրողների թիվը այս տարի կազմում է 73՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 8-ով: Այնուամենայնիվ, Թուրքիան արդեն երկրորդ տարին անընդմեջ ամենից շատ բանտարկված լրագրողներ ունեցող երկիրն է ողջ աշխարհում:
«2016թ. թուրքական մամուլի դեմ սկսված ճնշումները հուլիսին տեղի ուենցած հեղաշրջման փորձից հետո ավելի սաստկացան: Պաշտոնյաները որոշ լրագրողների մեղադրել են միայն «Bylock» հաղորդագրությունների փոխանակման հավելվածն օգտագործելու կամ ենթադրաբար գյուլենական կառույցին պատկանող բանկերում հաշվեհամարներ ունենանլու համար», -ասված է զեկույցում:
CPJ-ի զեկույցի համաձայն՝ ողջ աշխարհում ազատազրկված լրագրողների 74 տոկոսը մեղադրվում է հակակառավարական գործունեություն ծավալելու համար, որոշ մասը՝ հակաահաբեկչական օրենքների շրջանակներում: Նման օրենքների միջոցով, ըստ իրավապահ կառույցի, փորձ է արվում լռեցնել լրագրողների քննադատական խոսքը:
Հավելենք նաև, որ 2017թ. դրությամբ Չինաստանում անազատության մեջ է գտնվում 41, իսկ Եգիպտոսում ՝ 21 լրագրող:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԵՄ անդամ պետությունը նման քայլի է գնացել` ի պատասխան Թուրքիայի կողմից Օսման Քավալայի և Սելահաթթին Դեմիրթաշի ազատ արձակման մասին եվրադատարանիի որոշումների անտեսմանը։
Դատական գործում մեղադրվում է 108 անձ, որից 24-ը կալանավորված է:Նրանց թվում է նաև քրդամետ ԺԴԿ-ի նախկին համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Ծագումվող ղազախ հանցագործը ձերբակալվել է Ստամբուլում անցկացված «Mahzen-27» գործողության արդյունքում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայից տարեկան արտահանվում է 25 մլն տոննա միրգ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |