Տարածաշրջան05:41, 13 Դեկտեմբեր 2017
Թուրքիայում ԻՊ-ի կողմից առևանգած եզդի երեխաներ են գտնվել
2014 թվականին Իրաքի Շանգալ (Սինջար) շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից առևանգված եզդի երեխաներից 6-ին գտել են Թուրքիայում:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ «ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրեն Հուսեյն ալ-Քաիդին հայտնել է, որ գտնված 6 երեխաներին հանձնել են իրենց ընտանիքներին:
Եզդի երեխաները պատմել են, որ իրենց նախ տարել են Սիրիա, ապա զարտուղի ճանապարհներով անցկացրել Թուրքիա:
«ԻՊ-ի կողմից առևանգված եզդի երեխաների փրկության գրասենյակի» տնօրենը հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն Թուրքիայում պահվող այլ եզդի երեխաների մասին և աշխատում են նրանց հայտնաբերելու ու ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ:
«ԻՊ-ը ոչնչացվում է, բայց դեռ շարունակում է իր ձեռքում պահել մոտ 3000 եզդիներ: Եզդիներին իրենց հետ տեղից տեղ են տեղափոխում»,- ասել է ալ-Հուսեյնը:
Աղբյուրը նշում է, որ 2014 թվականին Իրաքի եզդիաբնակ Շանգալ շրջանը գրավելուց հետո ԻՊ-ն առևանգել էր ավելի քան 6000 եզդի, որոնցից 3200-ը փրկվել է, իսկ 3000-ը դեռ ահաբեկիչների ձեռքում է:
Հիշեցնենք, որ թուրքական մամուլում բազմիցս տեղեկություններ են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության կողմից Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ), Շանլըուրֆա (Ուրֆա) և Անկարա քաղաքներում «ստրուկների շուկաներ» հիմնվելու մասին:
Սիրիայի հետ սահմանակից քաղաքներում և մայրաքաղաքում հիմնած գաղտնի «շուկաներում» կազմակերպությունը վաճառել է եզդի կանանց և երեխաների:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ստորգետնյա ցնցումների ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4.2 մագնիտուդ։
Իսկ Թուրքիայում այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։
Էպիկենտրոնը եղել է Իզմիրի Սեֆերիհիսար շրջանը, որտեղ ցնցման ուժգնությունը կազմել է 4.5 բալ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
2024թ առաջին եռամսյակում Թուրքիայից Հայաստան արտահանումերը կազմել են 124.000 դոլար:
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է Առաջին աշխարհամարտի ընթացքում Օսմանյան կայսրության կողմից իրականացրած ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձև
Անվտանգության տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է տղամարդը հարձակվում ոստիկանի վրա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կայանալիք նիստի օրակարգում են երկրի ներքին և արտաքին զարգացումները։
ԺՀԿ-ի առաջնորդը Թուրքիայի նախագահի հետ մի շարք քննարկումներ է ունենալու ինչպես երկրի ներքին, այնպես էլ արտաքին հարցերի հետ կապված։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |