Քաղաքական13:27, 12 Դեկտեմբեր 2017
Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում բարձրացրել է Պոլսի պատրիարքի ընտրությունների հարցը
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում բարձրացրել է Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունների հարցը: Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» ընտրված հայ պատգամավորը Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հասցեագրված գրավոր հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Փայլանը Սոյլուին հարցեր է հղել Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին կառավարության միջամտության պատճառների մասին.
Փայլանի գրավոր հարցադիմումի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.
«Թուրքիայի հայերի պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը առողջական խնդիրների պատճառով 9 տարի շարունակ չի կարողանում կատարել պատրիարքի պարտականությունները: Թուրքիայի հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթացը սկսելու նպատակով 1863 թվականի հայկական կանոնակարգի (Հայ ազգային սահմանադրության-EH), Լոզանի պայմանագրի և կանոնների համաձայն՝ 2017 թվականի մարտի 15 արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանին ընտրել են Տեղապահ: Տեղապահը կրկին, համաձայն կանոնների, սկսել է պատրիարքի ընտությունների գործընթացը: Դրանից հետո պատրիարքության կողմից Ստամբուլի նահանգապետարանի միջոցով ներքին գործերի նախարարություն գրություններ է ուղարկվել: Տեղապահ Գարեգին Բեկչյանի ստորագրությամբ վերջին նամակը հոգևոր խորհրդի կողմից Ստամբուլի նահանգապետարան է ուղարկվել 2017-ի հուլիսի 9-ին: Սակայն այդ գրություններից որևէ մեկին պատկան մարմիններից պատասխան չի տրվել: Այն դեպքում, երբ 2 փուլով ընտրությունների անցկացման ամսաթվեր էին առաջարկվում դեկտեմբերի 10-ը և 13-ը:
Մամուլում հայտնված պնդումների համաձայն՝ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինն ասել է. «Պետությունը Գարեգին Բեկչյանին չի ճանաչում որպես պատրիարքի տեղապահ, պետք է Ստամբուլի մյուս երկու եպիսկոպոսների միջև ընտրություն անցկացնել»:
Համայնքին անհանգստացնում է պատրիարքի ընտրությունների՝ տարիներով շարունակվող ձգձգումը և պետության միջամտությունը հայ համայնքի իրավունքը հանդիսացող ընտրության կազմակերպման գործին»:
Այնուհետև Փայլանը Թուրքիայի ներքին գործերի նախարարին է ուղղել հետևյալ հարցերը.
1. Ո՞րն է պետության կողմից Հայոց պատրիարքի ընտրությունների գործընթացին միջամտելու հիմքը:
2. Արդյո՞ք պետությունը գործընթացին անում է այն միջամտությունը, ինչի մասին հայտարարել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը:
3. Ո՞րն է ընտրության գործընթացի ձգձման պատճառն այն դեպքում, երբ հայ համայնքի ներսում դրա սկսելու վերաբերյալ համաձայնություն կա:
4. Պատրիարքի ընտրությունների ձգձգման ֆոնին ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Հունաստանում կատարած հայտարարությունն այն մասին, թե Արևմտյան Թրակիայում մուսուլմանները չեն կարողանում մուֆթի ընտրել:
5. Ե՞րբ է վերջ դրվելու հայոց պատրիարքի ընտրությունների հարցում համայնքի համար խոչընդոտներ ստեղծելուն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Թուրքիայի պաշտպանության նախարարը սպանված զինծառայողների ընտանիքների հետ հանդիպմանը խոսել է քուրդ գրոհայինների դեմ իրականացվող գործողություններից:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Թուրքիայում գտնվելու ժամանակ Շամսիդին Ֆարիդունին սոցիալական ցանցում լուսանկարներ է հրապարակել։
Թուրքիայի նախագահն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկելու է Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակը և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Տանկը հագեցած է 5-րդ մակարդակի բալիստիկ պաշտպանությամբ, ունի լազերային նախազգուշացման և հակաականային պաշտպանության համակարգեր։
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող ԺՀԿ-ական Ստամբուլի քաղաքապետը կոչ է արել քարոզարշավի փոխարեն իրականացնել իրենց պարտականությունները:
Որոշ լրատվական կայքեր գրում էին, որ Թուրքիան համագործակցում է իսրայելի հետ ռազմական ոլորտում:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |