Քաղաքական07:07, 08 Դեկտեմբեր 2017
Էրդողանը Հունաստանից պահանջել է Թուրքիային արտահանձնել թուրք զինվորականներին

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ, որից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս:
Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` ասուլիսի ժամանակ Էրդողանը պահանջել է Հունաստանի իշխանություններից Թուրքիային արտահանձնել այն զինվորականներին, որոնք 2016թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել են Հունաստան և ապաստան խնդրել տեղի իշխանություններից:
«Թուրքիան երկար տարիներ պայքարում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության, «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի դեմ: Մենք կարևորում ենք, որ գյուլենականները կանգնեն արդարադատության առաջ: Հարկավոր է, նրանց արտահանձնել Թուրքիային, քանի որ փորձել են հեղաշրջում իրականացնել»,-ասել է Էրդողանը:
Ի պատասխան Էրդողանի պահանջներից Ցիպրասը մասնավորապես ասել է.
«Քննարկման առարկա չի կարող լինել այն, որ մենք մեր դռներն ենք բացել հեղաշրջում իրականացնողների առջև: Հունաստանի դատաիրավական համակարգը նշյալ անձանց արդարացի դատելու համար ամեն ինչ անելու է»:
Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո թուրք 8 զինվորականներ փախել էին Հունաստան: Հունաստանի վճռաբեկ դատարանը համաձայնել էր Թուրքիային արտահանձնել միայն 3-ին, իսկ 5-ի վերաբերյալ հայցը մերժվել է:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նակատանիի այցը պատմական է, քանի որ նա Ճապոնիայի առաջին պաշտպանության նախարարն է, ով այց է կատարում Թուրքիա։

Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։

Արտգործնախարարները քննարկել են Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպումը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 6 ուղղաթիռ և 2 ինքնաթիռ, սակայն այն մարել դեռևս չի հաջողվում։
Բեյշեհիր լիճն աստիճանաբար վերածվում է խոշոր եղջերավոր կենդանիների արոտավայրի։
Թուրքիայի արտգործնախարարությունը պնդում է, որ իրենց երկիրը հարգում է մարդու իրավունքները։
Ստամբուլում ծնված Հայկո Ջեփքինը կմասնակցի Էսքիշեհիր քաղաքում անցկացվելիք «Gastro Fest»-ին:
Մարդիկ Թուրքիայում աշխատում են շաբաթական միջինում 45.6 ժամ:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |