• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
09 Սեպտեմբեր, 2025
Երեքշաբթի 00:08
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Հասարակական09:27, 07 Դեկտեմբեր 2017

Սոցհարցում Թուրքիայում 2019թ. ընտրություններին ընդառաջ

Սոցհարցում Թուրքիայում  2019թ. ընտրություններին ընդառաջ

Թուրքիայի իշխանամետ «MAK» խորհրդատվական և հետազոտական կազմակերպության սեփականատեր Ալի Քուլաթը խոսել է 2019թ. երկրում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների հնարավոր արդյունքների մասին:

Ըստ թուրքական «Milligazete» թերթի կայքի՝  Քուլաթը ներկայացրել է իրենց կազմակերպության սոցհարցման արդյունքները  այն մասին, թե Թուրքիայի քաղաքական ուժերը որքան քվե կստանային, եթե ընտրությունները տեղի ունենային  առաջիկա օրերին:

Ըստ այդմ՝  Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը կհավաքեր 40 տոկոս, երկրի  գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը՝ 22 տոկոս,   «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը՝ 8 տոկոս,  քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»՝ (ԺԴԿ-HDP)  նույնպես 8 տոկոս ձայն: Իսկ MHP-ի շարքերը լքած Մերալ Աքշեների նորաստեղծ «Լավ կուսակցությունը» կհավաքեր 5 տոկոս ձայն: Մնացած կուսակցությունները՝ 2-ական տոկոս:  Բնակչության 15 տոկոսն էլ առայժմ չի կողմնորոշվել, թե ում է ընտրելու:

Տեղեկացնենք, որ վերոնշյալ կազմակերպությունը Թուրքիայում աչքի  է ընկնում իշխանամետ դիրքորոշմամբ:

Աղբյուրը շեշտում է, որ իշխող AKP-ն և MHP-ն եթե անգամ կոալիցիա կազմեն, միևնույնն է, վերջիններիս քվեները չեն բավականացնի, որպեսզի նրանց ձայները միասին անցնեն  51.49 տոկոսը, ինչը կենսական նշանակություն  Էրդողանի համար:

Հիշեցնենք, որ 2019թ. Թուրքիայում մի քանի ընտրություններ են նախատեսված: Մարտի 30-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները: Իսկ նոյեմբերի 3-ին նախատեսված են միաժամանական  և նախագահական, և խորհրդարանական ընտրությունները: ԱԶԿ-ի խնդիրն է հնարավորինս լավ պատրաստվել այդ ընտրություններին, որպեսզի 2017թ. հանրաքվեի ժամանակ գրանցված ձայների 51/49% հարաբերությունը կրկին սպառնալիք չստեղծի կուսակցության իշխանության ղեկին մնալու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
17:40, 08 սեպ
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի
14:06, 05 սեպ
Թուրքիայում միլիոնատերերի թիվը հասել է ռեկորդային մակարդակի

2025-ի հուլիսի տվյալներով՝ միլիոնատերերի թիվը 1 տարվա ընթացքում ավելացել է 775 հազարով՝ հասնելով 2․367000-ի։

Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան
10:34, 04 սեպ
Թուրքիան հումանիտար օգնություն է ուղարկել Աֆղանստան

Աֆղանստանում օրերս 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել։ Մահացածների թիվը գերազանցում է 1000-ը։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)
Լարված իրավիճակ Թուրքիայում, բախումներ ոստիկանության և ընդդիմության միջև (Լուսանկարներ)

Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ պետությունը վճռականորեն կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ ցանկացած ապօրինի փորձի դեմ։

PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց
PKK-ն զենքերը վայր դրեց, իսկ Թուրքիայի կառավարությունն այպես էլ ոչինչ չարեց

Քրդամետ կուսակցության համանախագահը դատապարտել է 1955թ․ սեպտեմբերի 6-7-ին Թուրքիայում ոչ մուսուլմանների նկատմամբ իրականացված ջարդերը։

Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»
Հունական մամուլ. «Թուրքիայի զինված ուժերում ՀՕՊ համալրումները կարող են թիրախավորել Հունաստանին և Իսրայելին»

Նշվում է, որ «İLTER J350» ՀՕՊ համակարգը կապահովի զգալի աճ Թուրքիայի ռազմական կարողությունների համար և տարածաշրջանում կարող է փոխել ուժերի բալանսը։

Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը
Թուրք հասարակության 70%-ը կողմ է միջուկային զենքի ստեղծմանը

Իսկ 72%-ը չի հավատում, որ ՆԱՏՕ-ն կպաշտպանի Թուրքիային, եթե վերջինիս վրա հարձակվեն:

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}